• flat Դժգոհել

Ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը

Ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր աթոռը

Վերջին ժամանակներում, երբ աչքաչափով <<պոկռտում>> են Արցախի նոր սահմանի հարակից գյուղերը՝ կամաց-կամաց հասնելով Սյունիքի մարզ, չի բացառվում, որ տարածքներ կզիջենք Սևանա ավազանի արևելյան հատվածից:

Մի շարք քաղաքագետների բնորոշմամաբ՝ 2020թ.-ի ապրիլի կառավարության որոշմամբ լուծարվեց <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ը: Կարևոր մի ամբողջ ինստիտուտ:

Իսկ հիմա զարմանում ենք, թե ինչպե՞ս ենք GPS-ով մեր սահմանները որոշում: Այժմ արդեն պարզ է, թե ինչու փակվեց նման կառույցը: Ամեն բան հենց ամենասկզբից էլ պլանավորված էր...

Եկեք մի փոքր դիտարկում անցկացնենք. Ռուսաստանի Դաշնությունը հարգում և առաջնային դեր է տալիս իր պետական լեզվին, Ադրբեջանը ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր հարգում է իր պետական դրոշը:

Իսկ կարո՞ղ եք կռահել, թե Հայաստանում մենք ի՞նչն ենք առավել հարգում և սիրում, իհարկե աթոռը (պաշտոնը), և աթոռի նկատմամբ սերն ու մոլի ցանկությունը ողջ երկիրը <<գեղեցիկ>> կերպով տարվում է կործանման:

Ապագայի նկատմամբ ոչ մի դրական հույսեր չկան, միայն հնարավոր է շուտով ՀՀ տարածք ազատ ելք ու մուտք ունենան թուրքերը:

Մինչ երկրի վերջնական կործանումը՝ տեսնենս վերջապես ե՞րբ ուշքի կգանք և կհասկանանք, որ պաշտոնից վեր, պաշտոնից շատ պետք է սիրել և հարգել առաջին հերթին զոհերի դեռևս չչորացած արյունը: Բայց չէ՛, չի՛ լինի էդպես, մենք պետք է, անհետ կորածներին դեռ չգտած, գերիների մեծ մասին դեռ չվերադարձրած, էլ չեմ ասում  վիրավորներին փոքրիկ ուշադրութոյւն դարձնելը, մենք այժմ անհապաղ լուծում ենք աթոռից կառչված պաշտոնյաների հարցը...Դե, երկար ժամանակ է, ինչ պաշտոն են մուրում, ինչպե՞ս կլինի աչքաթող անենք, փոխարենը կարող ենք բոլորին կողք-կողքի շարել իշոտնուկին՝ թող ոչ ոք չնեղանա:

Երևի թե երկիրն այդ ձևով ավելի արագ կտանեն կործանման և չենք էլ զգա, թե ինչ է կատարվում և չենք հասցնի նորից ապրել այն ցավը, որը երբեք չի մեղմանա:

Մեկնաբանություն


Նմանատիպ