• flat Դժգոհել

Վրաստանում հունվարի 1-ից բարձացել են կենսաթոշակները, իսկ գազն ու ջուրը թանկացել են

Վրաստանում հունվարի 1-ից բարձացել են կենսաթոշակները, իսկ գազն ու ջուրը թանկացել են

Հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ են մտել մի շարք ոլորտներին վերաբերող փոփոխություններ՝ սկսած նոր սակագների հաստատումից մինչև կենսաթոշակների բարձրացում, գյուղատնտեսությունից մինչև երեխաների իրավունքների պաշտպանություն:Այդ մասին հաղորդում է aliq.ge-ին:

 

 

Վրաստանում ավելացել է տարիքային թոշակի չափը.Մինչև 70 տարեկանները կստանան են 240 լարի (220-ի փոխարեն) լարի թոշակ, իսկ 70-ն անց թոշակառուները` 275 լարի։ Ներկայում Վրաստանում թոշակային տարիքը կանանց համար համարվում է 60, տղամարդկանց համար՝ 65 տարեկանը։

 

Հունվարից ավելի բարձր աշխատավարձ կստանան նաև ուսուցիչների մի մասը. 100 լարիով ավելի կվարձատրվեն հանրային դպրոցների ամբողջ գրաֆիկով աշխատող մանկավարժները

 

Գործազուրկների համար նոր փոխհատուցում կլինի հունվարի մեկից` նոր սահմանափակումների (նոյեմբերի 28) պատճառով անգործ մնացածների համար կգործի ֆինանսական փոխհատուցման ծրագիր` 200 լարիի չափով ու կես տարի ժամկետով։

 

Նոր տարում Վրաստանում գազի ու ջրի վարձավճարներն են թանկացել ։Միաժամանակ` 2021-ին ոչ բոլոր սպառողներն են ստիպված լինելու էլեկտրաէներգիայի համար ավելի վճարել. պետությունը որոշել է սուբսիդավորել։

Մեկնաբանություն


Նմանատիպ