• flat Դժգոհել

Մովսես Հարությունյանը՝ Շուռնուխի շուրջ ծավալվող տեղեկությունների մասին

Մովսես Հարությունյանը՝ Շուռնուխի շուրջ ծավալվող տեղեկությունների մասին

Ճշմարտությունը Շուռնուխի մասին կամ թե իրականում ի՞նչ է կատարվել։

Եթե կարդալուց հետո շարունակելու եք տարածել, թե իբր Շուռնուխը հանձնել են, շրջանցեք այս գրառումը․․․

 

✅Շուռնուխ գյուղով է անցնում Մ-2 ավտոմայրուղին, որից արևելք կամ որից ներքև ընկած հատվածը՝ ձախ մասի առաջին տնից մինչև նախավերջին տունը՝ ճանապարհին կից, անցնում է Ադրբեջանի հսկողության ներքո՝ համաձայան խորհրդային քարտեզի, որը չի մտնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ։ Ընդհանուր 11 տուն կամ նույնքան ընտանիք: Դուրս բերված ընտանիքները տեղավորվել են գյուղի մեր հատվածի տարածքում:

✅Նույն ուղղության վերջին տունը մնում է մեր տարածքում:

✅Շուռնուխը չի կորցրել ո՛չ արոտավայր, ո՛ր խոտհարք, ո՛չ վարելահող: Կա միայն տնամերձերի խնդիր, որը լուծելի է: 

✅Խնդիրներ չկան նաև 21 աշակերտ ունեցող դպրոցում, գյուղի մյուս ենթակառուցվածքներում:

✅Մայրուղու այս հատվածը վերահսկում են ռուս խաղաղապահները: Նրանցից և ճանապարհից մոտ 100 մ ներքև՝ վրանների մեջ, ադրբեջանական հենակետն է՝ իրենց սահմանապահ ուժերի զինվորներով: Ճանապարհի վերին մասում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումն է:

✅Շուռնուխում կա 45 ընտանիք, որից մեկը տեղափոխվել է Կապան, մեկն էլ՝ Գորիս: Պայմաններ են ստեղծվում, որ նրանք վերադառնան։ Մյուս 43 ընտանիքները գյուղում են և զբաղվում են իրենց առօրյա գործերով:

Մեկնաբանություն


Նմանատիպ