• flat Դժգոհել

Վեգան աղանդեր հապալասով

Վեգան աղանդեր հապալասով

Վեգան, չափավոր քաղցրությամբ, խրթխրթան եզրերով, ամառային բույրով, անուշահամ ֆրանսիական աղանդեր

Բուսական գալետ հապալասով

Խմոր
1 բ ալյուր
1-2 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
1/2 բ սառեցված կոկոսի յուղ
2-3 ճ.գ. սառցե ջուր
1 պտղունց աղ

Ալյուրը, շաքարավազը, աղն ու կոկոսի յուղը հարել կոմբայնով 1 րոպե, այնուհետև աստիճանաբար ավելացնել սառցե ջուրը մինչև պինդ խմոր ստացվի։ Պատրաստել գունդ (շատ չհունցել), ծածկել և դնել սառնարանում մոտ 30 րոպե։ Այնուհետև հանել սառնարանից, գրտնակով զգուշությամբ բացել 20-25 սմ տրամագծով շրջանի (ոչինչ, եթե եզրերը կոտրատված են ստացվում): 15-20 սմ տրամագծով կրեմը քսել և վրան լցնել հատապտուղների զանգվածը։ Եզրերը հավաքել, վրան քսել բուսական կաթ և ցանել բյուրեղյա շաքարավազ։ Թխել նախօրոք 180-200C տաքացված ջեռոցում` մոտ 30-35 րոպե։

Կրեմ
1/2 բ նախօրոք թրջված հնդկական ընկույզ
1 փոքր չափի հասած բանան
1 ճ.գ. շականակագույն շաքարավազ կամ թխկու օշարակ
Հարել կոմբայնով մինչև դառնա միատարր զանգված։

2 բ հապալասի և ազնվամորու խառնուրդ (կամ այլ հատապտուղ ձեր ցանկությամբ)
2 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
1 ճ.գ. եգիպտացորենի օսլա
Վանիլին

Գդալով խառնել։

 

Աղբյուրը՝  sp0onful

 

Մեկնաբանություն


Նմանատիպ