• flat Դժգոհել

Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը

Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը

2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։

Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա:

Այսօր առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետևաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կառանտինը Հայաստանի Հանրապետությունում  6 ամսով երկարաձգելու մասին:

«Մանթաշով» գործարարների միություն

«Մանթաշով» գործարարների միությանը անդամակցում են 70-ից ավել ընկերություններ:

 

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ