• flat Դժգոհել

Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն. «Հրապարակ»

Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, և նա հրաժարվել է կատարել։

Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։ Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին և համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի ևս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն


Նմանատիպ