• flat Դժգոհել

Ավտովթար Երևանում․ «Երևան Սիթի»-ի դիմաց ճակատ-ճակատի բախվել են KIa-ն ու LADA-ն․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Ավտովթար Երևանում․ «Երևան Սիթի»-ի դիմաց ճակատ-ճակատի բախվել են KIa-ն ու LADA-ն․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր, հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 16/1 հասցեի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Kia և VAZ 217030 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Առավել մանրամասն՝ https://shamshyan.com/hy/article/2021/01/14/1175892/

Մեկնաբանություն


Նմանատիպ