• flat Դժգոհել

Ի՞նչ է սպասվում զինվորական ծառայություն չանցածներին. նոր նախագիծ

Ի՞նչ է սպասվում զինվորական ծառայություն չանցածներին. նոր նախագիծ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վաղը՝ հունվարի 15-ին, կքննարկվի պատգամավոր և այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:

Այս նախագիծը Անդրանիկ Քոչարյանի հետ հեղինակել են Մխիթար Հայրապետայնն ու Արման Բաբաջանյանը:

Նախագիծը պետք է քննարկվեր դեռ ամիսներ առաջ, սակայն օրակարգ է ներառվել հենց այս ժամանակահատվածում՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից ամիսներ անց:

Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:

Նախագծով կանոնակարգվում է, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից:

 Նախկինում նման նախագիծ էր ներկայացրել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն նախագիծն դարձավ մեծ քննարկման առիթ և դուրս եկավ օրակարգից։

 

Նյութի աղբյուր՝ https://m.shabat.am/am/article/245676/Inch-e-spasum-zinvorakan-tsarayutyun

Մեկնաբանություն


Նմանատիպ