• flat Դժգոհել

Այս պահին իշխանություն-հասարակություն մեդիա կապը գրեթե բացակայում է․ Էդգար Խաչատրյան

Այս պահին իշխանություն-հասարակություն մեդիա կապը գրեթե բացակայում է․ Էդգար Խաչատրյան

Հայաստանում մեդիա դաշտը բավականին լարված վիճակում է գտնվում։ Ինչո՞վ է պայմանավորված կեղծ լուրերի այդքան շատ առկայությունն ու տարածումը։ Կառավարություն-հասարակություն հաղորդակցությունը սոցիալական մեդիայում որքանո՞վ է կայանում, ինչպիսի՞ն էր պատկերը պատերազմից առաջ։ Ի՞նչը կարող էր նպաստել այդ հաղորդակցության, ինչպես նաև կառավարության և լրատվամիջոցների միջև կապի վատթարացմանը։ Այս հարցերի շուրջ խոսել եմ «Մեդիա պաշտպան» ՀԿ-ի անդամ Էդգար Խաչատրյանի հետ։

Ըստ Էդգար Խաչատրյանի Հայաստանում տեղեկատվական դաշտը վայրիվերումների մեջ է, ստաբիլություն չի նկատվում։ Կեղծ լուրեը առավել մեծ թիվ կազմեցին այն բանից հետո, երբ իշխանություններն իրենք դարձան ֆեյք նորությունների տարածող։ Փաստացի պատերազմի 44 օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում միայն պաթոսային և ոչ հավաստի տեղեկություն էր տրամադրվում հասարակությանը։ Պատերազմից հետո էլ այդ տենդենսը շարունակվեց և իշխանությունների կողմից ինֆորմացիոն կոլապսը նպաստեց տարբեր տեղերից ներթափանցող կեղծ լուրերի տարածմանը։ Անդրադառնալով սոցցանցերին, Էդգար Խաչատրյանը նշում է, որ իրավիճակը ավելի դեստաբիլիզացված է։ Համացանցում գործում են ֆեյք օգտատերերի մեծ բանակներ, որոնք տարածում են «Թուրքիան չոքեց, Ադրբեջանը պայթում է», «Պուտինը շշպռեց Ալիևին, Փաշինյանը գերհզոր քայլով վախեցրեց Էրդոհանին» վերտառությամբ ֆեյք, ոչ մի հիմք չունեցող հոդվածներ և թողնում են հայհոյախառը մեկնաբանություններ։  Էդգար Խաչատրյանն ընդգծում է, որ այս պահին իշխանություն-հասարակություն մեդիա կապը գրեթե բացակայում է։ Մեդիան բլոկված է իշխանության կողմից, իսկ մեդիայի ու հասարակության հարցերը բնութագրվում են կամ որպես լկտի սուտ, կամ ուղղակի անտեսվում են։ Ըստ Էդգար Խաչատրյանի պատերազմից առաջ իրավիճակը փոքրիշատե բարոք էր, բայց այսօր իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ինֆորմացիոն տատանումների մեջ, երբ իշխանությունները մինչև վերջ չեն հայտնում ճշմարտությունը։ Պատերազմի ավարտից երկու ամիս անց հասարակությունը դեռ չունի բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Էդգար Խաչատրյանը նշում է, որ այս ամենի վերականգման համար ընդամենը պետք է, որ մամլո խոսնակները համագործակցեն լրատվականների հետ, սակայն այս իրավիճակում մեդիան նույպես բաժանել են սևերի ու սպիտակների։ Բազմիցս տարբեր իշխանական օղակի ներկայացուցիչներ ուղիղ հարցերին պատասխանելու փոխարեն կամ բարձրախոսն են խլում, կամ ուղղակի վիրավորում են լրատվականների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Էդգար Խաչատրյանը հավելեց նաև, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ ազատ խոսքը չպետք է սահմանափակվի, ցավոք ազատ խոսքն այսօր պիտակավորվում է և ազատ խոսքի նկատմանբ հանդուրժողականությունը պակասում է։ Ճշմարտությունը փորձում են լռեցնել։

Մեկնաբանություն


Նմանատիպ