• flat Դժգոհել

«Տանը մենակ». 10 փաստ ֆիլմի մասին

«Տանը մենակ». 10 փաստ ֆիլմի մասին

Ֆիլմը մի տղայի մասին է, ում ծնողները ողջ ֆիլմի ընթացքում թողնում են նրան տանը միայնակ։ Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից։ Տղան փոքր-ինչ վախկոտ էր, սակայն ըմբոստ էր և հնարամիտ․․․

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր բոլորի կողմից սիրված «Տանը մենակ» ֆիլմի մասին:

1. ՄակՔալիսթերների տունը գտնվում է Չիկագոյի մերձակայքում:

2. Գողերից՝ Հարրիի դերը սկզբում առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:

3. Այն ֆիլմը, որը Քեվինը դիտում էր վիդեոսարքով իրականում գոյություն չունի: Դա հատուկ նկարահանված էր «Տանը մենակ» ֆիլմի համար:

4. Այն դրվագը, որտեղ Հարրին կծում է Քևինի մատը, Պեշին իրականում կծում է Կալկինի մատը՝ վրան թողնելով սպի:

5. Ապակուց տոնածառի խաղալիքները, որոնց վրա կանգնում է Մարվինը, իրականում կոնֆետներից էին պատրաստված:

6. Իրականում Քևինի եղբոր ընկերուհին աղջիկ չէր, այլ ֆիլմի գեղարվեստական տնօրենի որդին էր՝ գրիմավորված:

7. Քևինի կրտսեր զարմիկի դերը կերտում էր Կալկինի կրտսեր եղբայրը։

8. Սարդի հետ տեսարանում Դանիել Սթերնի դեմքին իսկապես մորմ էր: Դերասանը ստիպված էր ցուցադրել սարսափած դեմք առանց ձայնի, քանի որ բարձր ձայնը կարող էր վախեցնել սարդին: Տեսարանը նկարահանվել է առաջին դուբլից: Ձայնը ձայնագրվել է ավելի ուշ:

9. ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նկարահանվել է «Տանը մենակ 2»-ում։

10. Ֆիլմի շահույթը կազմում էր 476 684 675 $ :

Մեկնաբանություն


Նմանատիպ