• flat Դժգոհել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում․ 3 վիրավորները ՊՆ ծառայողներ են․ Shamshyan.com

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում․ 3 վիրավորները ՊՆ ծառայողներ են․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և սահմանազատել տարածքը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ УАЗ մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Հիվանդանոց տեղափոխվածներն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ 

Մանրամասները՝  Shamshyan.com-ում:  

Մեկնաբանություն


Նմանատիպ