• flat Դժգոհել

Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել

Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին Է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով: Այդ մասին հայտնել Է Axios պորտալը:

Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգն ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները:

«Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաեւ ասված Է նամակում: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է «ТАСС»-ը: 

Մեկնաբանություն


Նմանատիպ