• flat Դժգոհել

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, կլինեք առավել զգոն». Գագիկ Սուրենյան

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, կլինեք առավել զգոն». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է.

Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն։

Երևան քաղաքում՝
Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հունվարի 20-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 14-16,  ցերեկը՝  3-4 աստիճանով։

Մեկնաբանություն


Նմանատիպ