• flat Դժգոհել

Դատարանն անվավեր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռ․ Քոչարյանի հրամանագրերը

Դատարանն անվավեր է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռ․ Քոչարյանի հրամանագրերը

Դատարանն անվավեր է ճանաչել նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը։ Այս մասին հայտնել է «Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- հայտնել է Խաչատրայանը։

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկել է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:

Մեկնաբանություն


Նմանատիպ