Բայդենի նոր սահմանափակումները դեպի ԱՄՆ
Բայդենի նոր սահմանափակումները դեպի ԱՄՆԱՄՆ-ը պարտադիր կարանտին է սահմանում բոլոր անձանց նկատմամբ, ովքեր ԱՄՆ կժամանեն արտերկրից օդային տրանսպորտով։ Սահմանափակումները կապված են կորոնավիրուսային պանդեմիայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Բայդենի խոսքով՝ վիրուսի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին այլ երկրներից ժամանողները, բացի պարտադիր կերպով դիմակ կրելուն, պետք է թռիչքից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն և ժամանելուն պես կարանտինի ենթարկվեն։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կվատանա նաև փետրվարին, կլինի 500 հազար մահ։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Ամերիկան կհաղթահարի կորոնավիրուսը։
Մեկնաբանություն