• flat Դժգոհել

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար

Կիպրոսը բացում է սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար

Կիպրոսի իշխանությունները հանել են աշխարհի 56 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները։ Բոլոր երկրներից զբոսաշրջիկների մուտքը հնարավոր կլինի մարտի 1-ից։

Բոլոր երկրները, որոնց հետ Կիպրոսն ունի ավիահաղորդակցություն, բաժանված են մի քանի կատեգորիաների ՝ «կանաչ»,«նարնջագույն » և «կարմիր»։

«Կանաչ» գոտու երկրներից կղզի ժամանող զբոսաշրջիկներին հարկավոր չէ COVID-19  թեստավորման արդյունքներ ունենալ: «Նարնջագույն» գոտուց զբոսաշրջիկները ստիպված կլինեն բասացական թեստ ունենալ: «Կարմիր» գոտու զբոսաշրջիկներից պահանջվում է թեստավորում  հանձնել ինչպես Կիպրոս թռչելուց առաջ, այնպես էլ ժամանելուն պես:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ից Կիպրոսը բացել է իր սահմանները քաղաքացիների որոշակի կատեգորիաների համար: Կարող էին մուտք գործել քաղաքացիություն, կացության թույլտվություն կամ կառավարության հատուկ թույլտվություն ունեցողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները:  Ժամանելուն պես անհրաժեշտ էր նաև COVID-19 թեստ:

Աղբյուրը՝ shantnews.am

Մեկնաբանություն


Նմանատիպ