Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը
Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինըՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում»,– գրել է նա իր Instagram-ում՝ տեղադրելով իր լուսանկարը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։ Նրանք պահանջում են ազատ արձակել Նավալնիին, որը նրանց կարծիքով՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։
Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին ակցիայի կազմակերպիչներին հունվարի 23-ին չարտոնված ցույցերի համար պատասխանատվության ենթարկելու մասին՝ դիտարկելով դրանք սադրանքներ, հասարակական կարգի սպառնալիք և հայտարարել էին, որ «անմիջապես կճնշվեն»:
Մեկնաբանություն