• flat Դժգոհել

Սյունիքի մարզում Ford Transit-ը գլորվել է ձորը. 2 հոգի տեղում մահացել են, կա 1 վիրավոր

Սյունիքի մարզում Ford Transit-ը գլորվել է ձորը. 2 հոգի տեղում մահացել են, կա 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան, Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են, իսկ 1 հոգի, որը աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել դիերը և վիրավորին:

Մեկնաբանություն


Նմանատիպ