• flat Դժգոհել

Մբապե-Հոլանդ․ Նոր դարաշրջան՝ համաշխարհային ֆուտբոլում

Մբապե-Հոլանդ․ Նոր դարաշրջան՝ համաշխարհային ֆուտբոլում

ՉԼ-ի 2020-21 մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։ Գործի մեջ տեսանք ՉԼ- ի պատմության լավագույն ռմբարկուներին՝ Ռոնալդուին և Մեսսիին։ Մեսսին՝ «ՊՍԺ-ի» հետ դիմակայությունում աչքի ընկավ մեկ դրվագում, դիպուկ իրացնելով 11 մ․ հարվածը։ Այլ բան, Մեսսին չկարողացավ անել։ Ռոնալդուն էլ իր հերթին մասնակցեց «Պորտուի» հետ հանդիպմանը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուն դաշտից հեռացավ առանց արդյունավետ գործողությունների։

Մեսսի-Ռոնալդու դիմակայությունը զիջում է իր դիրքը

Տասնամյակ շարունակ, բոլոր միջազգային մրցաշարերում սովորել էինք տեսնել մի դիմակայություն, որը անվանեցինք «Մեսսի-Ռոնալդու»։ Այս տղաները արեցին անհնարինը՝ գերազանցելով բոլոր հավանական և անհավանական ցուցանիշները։ 

Եկավ այն պահը, երբ ֆուտբոլային հանճարները զիջում են իրենց դիրքերը նոր անունների։ 

ՉԼ-ի խաղային օրերին փայլեցին այլ անուններ։ Երիտասարդ տաղանդենրն արդեն խոսել տվել են իրենց մասին, բայց արդեն ստիպում են բոլորին ուշադրությունը սևեռել իրենց կողմը։

Մբապե - Հոլանդ դարաշրջանի մեկնարկ

Այս տղաներրն իրենց ցուցանիշներով արդեն գերազանցում են Մեսսիին և Ռոնալդուին։ Նրանք ՉԼ-ի պատմության միակ ֆունբոլիստներն են, որոնք մինչև 21 տարեկան հասակը դարձել են 18 գոլի հեղինակ։

Մբապեն՝ 22 տարեկանում դարձավ «ՊՍԺ-ի» պատմության 3-րդ լավագույն ռմբարկուն (138 գոլ բոլոր մրցաշարերում)։ Հոլանդը դարձավ ՉԼ-ում մեկ թիմի կազմում, մեկնարկարյին խաղերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 10 գոլ 7 խաղում։ Նորվեգացի վունդերկինդը «Բորուսիայի» կազմում, 42 խաղում խփել է 41 գոլ, որը ակումբի լավագույն ցուցանիշն է։

ՉԼ-ի վերջին հանդիպումներեւմ՝ տղաները պարզապես պայլեցին։ Մբապեն հետ-տրիկ ձևակերպեց «Բարսելոնայի» հետ խաղում՝ դառնալով երկրորդ ֆուտբոլիստը, որը ՉԼ-ի շրջանակում հետ-տրիկի հեղինակ է դառնում Կամպ-Նոու ստադիոնում (Շևչենկոյից հետո)։ 

Հոլանդը՝ ՉԼ- ի մեկնարկային 13 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ, ինչը բացարակ ռեկորդ է, Մբապեն՝ 10 գոլ։  

Նոր դիմակայություն, նոր դարաշրջանի մեկնարկ՝ համաշխարհային ֆուտբոլում։

Մեկնաբանություն


Նմանատիպ