Էդուարդ Սպերցյան․ «Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ»
Էդուարդ Սպերցյան․ «Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ»Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես որոշումը կայացնելուց հետո առաջինը պատասխանել է ՀՖՖ Telegram-ի ալիքի հարցերին։
- Էդուարդ, ի՞նչ եք զգում այս պահին, երբ հասկանում եք, որ խաղալու եք Հայաստանի ազգային հավաքականում: -« Հպարտության զգացողություններ ունեմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու կապակցությամբ: Ինձ հայ եմ համարում, չնայած որ ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը»:
- Ինչպե՞ս կայացրեցիք որոշումը: - Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել իմ որոշմանը: - Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին: - «Միշտ հետևել եմ Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին: Անձամբ ծանոթ եմ Խորեն Բայրամյանին և Վարազդատ Հարոյանին: Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է: - Ի՞նչ սպասելիքներ ունեք հավաքականից: - Հավատում եմ, որ թիմն ի վիճակի կլինի լուծել իր առջև դրած խնդիրնեը»:
Մեկնաբանություն