• flat Դժգոհել

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակ պարգևեցին «Արարատ-Արմենիային»՝ «Փյունիկի» հետ խաղում

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակ պարգևեցին «Արարատ-Արմենիային»՝ «Փյունիկի» հետ խաղում

VBET Հայաստանի Պրեմիրեր լիգան վերադարձավ ձմեռային արձակուրդից։ 

Վերադարձից հետո՝ չեմպիոն «Արարատ-Արմենիան» 6-րդ տուրի հետաձգված խաղի շրջանակում, ընդունեց «Փյունիկին։

Հյուրերը խաղի սկզբնամասում առաջ անցան հաշվի մեջ։ «Փյունիկի» կազմում 8-րդ րոպեին հաշիվը բացեց Տատարկովը։

1-ին խաղակեսի վերջում՝ «Արարատ-Արմենիան» հավասարեցրեց հաշիվը։ 45+2 րոպեին, իր նորամուտի խաղում հիանալի գոլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

Երկրորդ խաղակեսի սկզբում՝ ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն առաջ մղեց իր թիմին։ 51-րդ րոպեին Կարապետյանի փոխանցումից հետո, Անգոլոն անկասելի հարված կատարեց Պենկովի դարպասին։ 

Հայաստանի գործող չեմպիոնը՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ և միավորներով հավասարվեց առաջատար «Արարատին»։ 

«Արարատն» ու «Արարատ-Արմենիան» վաստակել են 21-ական միավոր, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։

Խաղի տեսությունը՝ 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ