• flat Դժգոհել

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային նորագույն մարտական ինքնաթիռներ մատակարարել

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային նորագույն մարտական ինքնաթիռներ մատակարարել

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային նորագույն մարտական ինքնաթիռներ մատակարարել, այդ թվում՝ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչներ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը, գրում է «Военное обозрение»-ն:

Պատասխանելով Թուրքիային Սու-35 եւ Սու-57 կործանիչներ մատակարարելու բանակցությունների ընթացքի վերաբերյալ լրագրողների հարցին` ՌՀԴԾ-ն պարզաբանել է, որ իրենք պատրաստ են թուրքական կողմի հետ շարունակել ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները : Թուրք մասնագետները ծանոթ են կործանիչների հնարավորություններին, որոնք Ռուսաստանը նրանց առաջարկում է:

«Նրանց ամեն ինչ դուր եկավ: Եթե այս ինքնաթիռի (Սու-35) համար հայտ լինի թուրքական կողմից, մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այս հարցի շուրջ: Նույնը կարելի է ասել Սու-57-ի մասին: Եթե մեր թուրք գործընկերները հետաքրքրված են, մենք պատրաստ ենք սկսել այս թեմայի մշակումը»,- ՌՀԴԾ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Միեւնույն ժամանակ ընդգծվում է, որ եթե Ռուսաստանը առաջիկայում կարող է Սու-35 մատակարարել, ապա Սու-57-ի հետ կապված իրավիճակն այլ է: Այստեղ առաջնահերթությունը պետական պատվերի կատարումն է եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հինգերորդ սերնդի կործանիչներով հագեցումը:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ սա վերջին հինգերորդ սերնդի նորագույն կործանիչ է: Եւ այսօր առաջնային խնդիրը, որը բնորոշ է ցանկացած պետության, պետական պաշտպանության պատվերի առաջնահերթ կատարումն է եւ ռուսաստանյան պատվիրատուի` ՌԴ ՊՆ-ի կարիքների բավարարումը»,- հավելել են ՌՀԴԾ-ում:

Մեկնաբանություն


Նմանատիպ