• flat Դժգոհել

«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտե

«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»

Մեկնաբանություն


Նմանատիպ