• flat Դժգոհել

«Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա». Փաշինյան

«Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա». Փաշինյան

Քիչ առաջ կայացած հարցազրույցի ընթացքում գերիների խնդրում կա՞ նախապայման հարցին պատասխանելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձման հստակ պարտավորվածություն: Նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ ռազմագերի են, ռազմագերի չեն: Սրանք տեղի չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությւոնը ոչ միայն ռազմագերիների, այլև գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են ստորագրած բոլոր 3 կողմերը: Մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»:

Նվեր Մնացականյանի դիտարկմանը՝ մենք պայմանագրի կետերը կատարում ենք անթերի, երբ մյուս կողմը խախտում է, ինչո՞ւ ենք մենք շարունակում անթերի կատարել, նա պատասխանեց. «Գիտեք, նախ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի: Եվ մենք շարունակում ենք այնքան ժամանակ աշխատել թեմայի վրա և օրակարգի շուրջ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որ մենք խնդիրը լուծենք և ունենանք կոնկրետ արդյունք: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, ժամանավաճառությամբ չենք զբաղվի»:

Փաշինյանը հստակեցրեց, որ մինչ այժմ վերադարձվել է 69 գերի:

Մեկնաբանություն


Նմանատիպ