• flat Դժգոհել

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերը կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերը կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

 Oլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր Հռոմում կգոտեմարտի Եվրոպայի առաջնության 5-րդ չեմպիոնության համար: 

 97 կգ քաշայինների եզրափակչում «Սպիտակ արջի» մրցակիցն Իտալիայի  ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլին է։

 Այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հայաստանի  մեկ այլ ներկայացուցիչ` 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քեմալը: 

Գորգ դուրս կգա Հայաստանի  ևս մեկ ներկայացուցիչ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

 Գոտեմարտերը կարող եք դիտել Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ ժամը 20։55-ից։ Առաջին ալիք

 

Մեկնաբանություն


Նմանատիպ