• flat Դժգոհել

Ըմբշամարտի ԵԱ.Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ չեմպիոն

Ըմբշամարտի ԵԱ.Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ չեմպիոն

Հռոմում շարունակվում է  հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը եզրափակչում 5:5 հաշվով հաղթեց թուրք Կերեմ Քամալին: Հաղթանակը տրվեց Գևորգին,քանի որ մեր ըմբիշը բարձր ամպլիտուդով հնարք էր կատարել: Գևորգը կատարել էր 4 միավորանոց հնարք: 

Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8-րդ եզրափակչից:

Ղարիբյանը 1/8-րդ եզրափակչում 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանովին,1/4-րդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Մուրադ Բազարովին,իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր էստոնացի Մաեգիլասուին:

Մեկնաբանություն


Նմանատիպ