• flat Դժգոհել

Արթուր Ալեքսանյանը`Եվրոպայի հնգակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը`Եվրոպայի հնգակի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող աշխարհի,Եվրոպայի,Օլիմպիական և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեք ջախջախիչ հաղթանակներ տոնելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ:

Արթուրը եզրափակչում մրցեց Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլիի հետ:

Առաջին մրցափուլում մրցավարը պասիվություն տվեց Արթուրին և Նիկոլոսը բացեց հաշիվը`1:0: Երկրորդ մրցափուլը ակտիվ սկսեց Արթուրը և ստիպեց,որ մրցակցի պասիվություն տան: Տվեց գորգի մրցավարը`Արթուրը սկսեց գլորումները`5:1 դարձնելով հաշիվը: Հետո էլ 2 միավորով Նիկոլոսը պատժվեց ապտակելու համար`7:1:

Արթուրը հաղթեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն: Նա նաև աշխարհի եռակի չեմպիոն է,ու կարևորը`Օլիմպիական չեմպիոն:

Մեկնաբանություն


Նմանատիպ