• flat Դժգոհել

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստաանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստաանը 2-րդն է մեդալային հաշվարկում

Հռոմում ավարտվեց հունահռոշեակա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը՝ ինչպես որ նախատեսված էր, ձեռնունայն չմնաց մեդալների համար պայքարում։ Ընդհանուր առմամբ՝ հայ ըմբիշները նվաճեցին 4 մեդալ (2 ոսկե և 2 բրոնզե)։

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցին Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Բրոնզե մեդալներ նվաճեցին Կարապետ Չալյանը (77 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ)։

Մեդալների ընդհանուր հաշվարկում՝ Հայաստանի հավաքականը գրավեց 2-րդ տեղը։ Առաջինը Ադրբեջանի հավաքականն է՝ նվաճաց 2 ոսկե և 4 արծաթե մեդալով։ Լավագույն եռյակը եզրափակում է Բուլղարիան՝ 1 ոսկե և 1 արծաթե մեդալով։ Բուլղարիայի միակ ոսկին նվաճել է հայազգի Էդմոնդ Նազարյանը։

Մեկնաբանություն


Նմանատիպ