• flat Դժգոհել

Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար

Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ 500 դրամ վճարի դիմաց։  Ինտերնետ փաթեթը տրամադրում է 2 ԳԲ ինտերնետ, որից 1 ԳԲ-ը տրամադրվում է ակտիվացնող համարին, իսկ մյուսը՝ բաժանորդը հնարավորություն է ստանում փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։

Beeline-ը «Սիրո տոնին» ընդառաջ ևս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչև 40% զեղչով։

«Մոտենում է տարվա ամենառոմանտիկ և գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելը էլ ավելի հարմար և հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ և ցանկալի նվեր», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչև 2020 թվականի փետրվարի 23-ը, հավաքելով *1414# USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի  է փոխանցել հավաքելով *2020*նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով:

Մեկնաբանություն


Նմանատիպ