• Դժգոհել

Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն  ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհը նշել էր, որ թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև: 

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: «Ճանաչումը կարևոր է, քանի որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչև այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա: Խորհրդարանի արաբական եւ արտաքին հարցերի հանձնախմբի նախագահ Պութրոս Մրճենեն շեշտել է,որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որին հաջորդել է նաեւ Սիրիայի հյուսիսային սահմաններին ասորիների և սիրիանիների սպանդը։ «Ժամանակն է ճանաչելու եւ դատապարտելու այս անմարդկային արարքներն ու կանխելու դրանց կրկնությունը, հատկապես որ մեծաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։



© factor.am

Մեկնաբանություն




Նմանատիպ

796 Դիտում

Հայկական լեռնաշխարհի 62 խոշոր լեռնագագաթները

648 Դիտում

«Ռոմայի» հայտացուցակը`«Լեչեի» հետ խաղի համար

531 Դիտում

Բույրերի, գույների ու համերի թագավորություն՝ Գումի շուկա

505 Դիտում

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից

310 Դիտում

Եղանակը Հայաստանում

288 Դիտում

Սաքոն գերմանական ևս մեկ թոփ թիմի կհանդիպի.Օրվա բոլոր խաղերը

266 Դիտում

«Բարսելոնան» պատրաստվում է խառնել անգլիական գրանդի խաղաքարտերը

265 Դիտում

Նեյմարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

261 Դիտում

Օծանելիքի ճիշտ կիրառումը

240 Դիտում

Խորհրդային մուլտֆիլմերը

231 Դիտում

Կառլես Պերեսը հետաքրքիր մանրամասներ է հայտնել այն մասին,թե ինչու հեռացավ «Բարսելոնայից»

218 Դիտում

Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում.Այսօր ցուցադրվելիք խաղերը

210 Դիտում

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին

149 Դիտում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

126 Դիտում

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

120 Դիտում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է

114 Դիտում

Փետրվարի 23-ի տոնի առթիվ 10 ցանկալի նվեր

108 Դիտում

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

103 Դիտում

«Իմ ընկերները միշտ իմ կողքին են ».Նունե Եսայան

90 Դիտում

«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»․ Նիկոլ Փաշինյան

74 Դիտում

Ակցիա կառավարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

71 Դիտում

Բարեկենդանի խաղերը

69 Դիտում

Gucci-ի աշուն-ձմեռ նոր, տարբերվող հավաքածուն. լուսանկար

65 Դիտում

Լավ լուր ընթերցողին

64 Դիտում

Շնորհավոր տոնդ, արտիստ

62 Դիտում

5 փաստ Gucci-ի աշուն-ձմեռ հավաքածուի մասին

62 Դիտում

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

61 Դիտում

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

53 Դիտում

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

52 Դիտում

Ի պատիվ ծովերի աստծո

50 Դիտում

«Դուք կարող եք միևնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի». Prada-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)