79
  • Դժգոհել

Այսօր հայ մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 126-րդ տարեդարձն է

Այսօր լրանում է հայ մեծ դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Վաղարշակ Բոգդանի Տեր-Պողոսյանի, նույն ինքը` Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 126-րդ տարեդարձը: 

Հեշտ չի եղել դերասանի ուղին: Ծնվել է 1894 թվականի փետրվարի 14-ին Շուշիում: Ավարտելով Շուշիի թեմական դպրոցը` փորձել է ընդունվել Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, սակայն, դա նրան չի հաջողվել: Փոխարենը ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: 1911-1912 թվականներին գրել է առաջին պիեսներն ու կատարել առաջին դերասանական քայլերը Գանձակ մեկնած հայկական թատերախմբում, որտեղ ավելի շատ հուշարար էր, քան դերասան: Դրան հաջորդել են մեկ տարվա ուսուցչությունը Արդանիշի շրջանի հայկական Տանձուտ գյուղում, այնուհետև կարճատև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում:

Շուտով Վաղարշյանին բախտ է վիճակվում Բաքվում կազմավորված թատերախմբի հետ մեկնել Հյուսիսային Կովկաս` հյուրախաղերի: Եթե սկզբում Վաղարշյանը խաղում էր աննշան դերեր, ապա հաջորդ տարի հանդես է գալիս խոշոր դերերով: Վաղարշյանի թատերական գործունեության առաջին տասնամյակը` 1914-1923 թվականները նաև քաղաքական ալեբախումների տարիներ էին, ինչն իր դրոշմն է դնում Վաղարշյանի թե հետագա բեմական գործունեության, թե քաղաքական նկարագրի ձևավորման վրա:

1923 թվականից Վաղարշյանը հաստատվում է Երևանում` դառնալով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, որն այն ժամանակ Հայաստանում ստեղծված առաջին և դեռևս միակ թատրոնն էր: Ամենատարբեր բնույթի և ծավալի 40-ից ավելի դերակատարումներն հղկում են նրա դերասանական վարպետությունն ու Վաղարշյանին դարձնում մայր թատրոնի առաջնակարգ դերասաններից մեկը: 1941-1944 թվականներին Վաղարշյանը արժանվույնս զբաղեցնում է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Այստեղ նա բեմադրել է հայ, ռուս և եվրոպացի դրամատուրգների բազմաթիվ պիեսներ:

Բացի թատրոնից Վաղարշ Վաղարշյանն իր հետքն է թողել նաև հայկինոյի պատմության մեջ` խաղալով տարբեր դերեր «Խասփուշ՚, «Լեռնային արշավ՚, «Լեռնային հեղեղ՚, «Ընկերություն՚, «Գվարդիականի կինը՚, «Անձամբ ճանաչում եմ՚, «Առաջին սիրո երգը՚ և այլ ֆիլմերում:

Մեծ դերասանն ու տաղանդավոր ռեժիսորն իր մահկանացուն կնքել է 1959 թվականի հունիսի 5-ին 65 տարեկան հասակում: Թեև վախճանվել է Մոսկվայում, սակայն, նրա դին տեղափոխվել է Երևան և հողին է հանձնվել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` իր տեղը գտնելով մյուս հայ մեծերի կողքին:

Մեկնաբանություն




Նմանատիպ

796 Դիտում

Հայկական լեռնաշխարհի 62 խոշոր լեռնագագաթները

648 Դիտում

«Ռոմայի» հայտացուցակը`«Լեչեի» հետ խաղի համար

531 Դիտում

Բույրերի, գույների ու համերի թագավորություն՝ Գումի շուկա

505 Դիտում

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից

310 Դիտում

Եղանակը Հայաստանում

288 Դիտում

Սաքոն գերմանական ևս մեկ թոփ թիմի կհանդիպի.Օրվա բոլոր խաղերը

266 Դիտում

«Բարսելոնան» պատրաստվում է խառնել անգլիական գրանդի խաղաքարտերը

265 Դիտում

Նեյմարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

261 Դիտում

Օծանելիքի ճիշտ կիրառումը

240 Դիտում

Խորհրդային մուլտֆիլմերը

231 Դիտում

Կառլես Պերեսը հետաքրքիր մանրամասներ է հայտնել այն մասին,թե ինչու հեռացավ «Բարսելոնայից»

218 Դիտում

Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում.Այսօր ցուցադրվելիք խաղերը

210 Դիտում

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին

149 Դիտում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

126 Դիտում

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

120 Դիտում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է

114 Դիտում

Փետրվարի 23-ի տոնի առթիվ 10 ցանկալի նվեր

108 Դիտում

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

103 Դիտում

«Իմ ընկերները միշտ իմ կողքին են ».Նունե Եսայան

90 Դիտում

«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»․ Նիկոլ Փաշինյան

74 Դիտում

Ակցիա կառավարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

71 Դիտում

Բարեկենդանի խաղերը

69 Դիտում

Gucci-ի աշուն-ձմեռ նոր, տարբերվող հավաքածուն. լուսանկար

65 Դիտում

Լավ լուր ընթերցողին

64 Դիտում

Շնորհավոր տոնդ, արտիստ

62 Դիտում

5 փաստ Gucci-ի աշուն-ձմեռ հավաքածուի մասին

62 Դիտում

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

61 Դիտում

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

53 Դիտում

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

52 Դիտում

Ի պատիվ ծովերի աստծո

50 Դիտում

«Դուք կարող եք միևնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի». Prada-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)