327
  • flat Դժգոհել

«Հանձնվել, չի նշանակում՝ դադարել: Երբեք կանգ մի առեք».կայացավ «Կոշկավաճառը» գրքի շնորհանդեսը

«Հանձնվել, չի նշանակում՝ դադարել: Երբեք կանգ մի առեք».կայացավ «Կոշկավաճառը» գրքի շնորհանդեսը

  

New York Times-ի այս բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայք»-ն ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր նրա ստեղծած ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Սակայն այս գրքում նա ներկայացնում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց շատերի երազանքը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է լրագրող, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը

Այսօր Դալմա Գարդեն Մոլի Նայք խանութ-սրահում տեղի ունեցավ  «Կոշկավաճառը»  բեսթսելլերի շնորհանդեսը:

« Ես բիզնեսի մասին գրքեր շատ եմ սիրում, որովհետև այն ավելի պատկերավոր և առարկայական ձևով է ընթերցողին փոխանցում այն, թե ինչպես  հասնել հաջողության նոր բիզնես սկսելիս: Ես մի հետաքրքիր հատված եմ առանձնացրել: Այնտեղ նկարագրվում էր վազորդների թիմը,որտեղ  կար մեկը, որ հանդիսատեսի սիրելին էր, որովհետև հաջողակ էր: Եվ թե ինչու էր նա հաջողակ հարցին՝ նա պատասխանում էր, որ պետք է մինչև վերջ նվիրվել, գրեթե ինքնասպանության հասնելու չափ:

Նա գնում էր ինքնասպանության: Այսինքն, հաջողության գաղտնիքն այն է, որ որպեսզի քեզ հավատան, պետք է գնաս մինչև վերջ, կարծես թե պատրաստ ես ինքնասպանության: Դա բոլոր ոլորտներին է վերաբերում: Հանդիսատեսի համակրանքը շահելու համար պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Գուցե մեկը այս գրքով ոգևորվելով՝ հաջողի իր բիզնեսում » - ասաց գրքի խմբագիր Լուսինե Համբարյանը:

 

«Շնորհանդեսի տեղը ես նախապես որոշել էի, և դա պատահական չէ, որովհետև սա այն է, ինչ ստեղծել է հենց ինքը՝ Նայթը,-ասում է գրքի թարգմանիչ՝ Ռ. Գրիգորյանը: Ռոզա Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է որոշվել, որ ինքն է թարգմանելու այդ գիրքը: Մի քանի հոգու տվեցի, որ թարգմանեն, Շավարշը չհավանեց: «Ես ընդհանրապես չէի մտածել գիրք թարգմանելու մասին, բայց աշխատանքային բնույթից ելնելով՝ թարգմանություններ անում էի: Որոշեցի ես թարգմանել, բայց նախապես չասացի, թե ով է թարգմանել այն: Հետո Շավարշը հավանեց և ասաց, թե ինչպես կարող ենք իր հետ կապ հաստատել: Այդ ժամանակ ասացի, որ ես եմ թարգմանել և այդպիսով ամեն ինչ բացահայտվեց»:

«Գիրքը թարգմանելիս մի սկզբունք եմ որդեգրել, այն է՝ շատ էի ուզում , որ այս գիրքը կարդան մի շնչով:

Ռ. Գրիգորյանը մի քանի մտքեր էր առանձնացրել, որը ներկայացրեց ոգեշնչված ոգով.

«Երբեմն  դուք պետք է հանձնվեք, երբեմն ճիշտ ժամանակին հանձնվելը նոր, ինչ-որ բան սկսելը հանճարի արտահայտություն են»:

«Հանձնվել, չի նշանակում՝ դադարել: Երբեք կանգ մի առեք»:

«Վախկոտները երբեք չեն կարողանում ինչ-որ բան սկսել, իսկ թույլերն ընթացքում հանձնվում են, նշանակում է՝ մնացել ենք մենք՝ Տիկնայք և Պարոնայք»:

«Եթե չհաշվենք, որ դու մահվան հերթի մեջ ես, կյանքը հիասքանչ է»:

«Ձեզ հիշում են Ձեր խախտած կանոնների շնորհիվ»:

Ֆիլ Նայթը նշում է, որ եթե բիզնեսը պարզապես բիզնես է, դա շատ վատ է, որովհետև իր համար Նայթը կյանքի իմաստ է»:

«Գրքի ֆանտաստիկ կողմը ինձ համար այն է, որ ամեն ինչը, ամեն էջը պատկերավոր տեսնում ես: Եվ մի բան էլ, որ ինձ տպավորել է շատ և ես էլ եմ այդպես անում, դա այն է, որ Ֆիլ Նայթը իր երեխաների հետ անընդհատ շփման հնարավորություն չունենալու պատճառով,  ոչ թե ինչ-որ տեղից վերցված նրանց հեքիաթներ է պատմում, այլ իր հորինած հեքիաթները»,- ասաց կոմերցիոն տնօրեն՝ Արեգ Կարապետյանը:

Նայք ընկերության ներկայացուցիչ Արևիկ Հովհաննիսյանը նշեց, որ շուրջ 5 տարի է , ինչ աշխատում է այս ընկերությունում և  շատ ուրախ է, որ երիտասարդությունը փոխել է իր ոճը, ոճային առումով ավելի ներկայանալի ու նորովի ընկալելի լինելու ցանկություն է դրսևորում:

Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչպես էր Ֆիլ Նայթը պայքարում ֆեյքերի դեմ, շատ պարզ էր: Նա գնեց այն գործարանը, որը նմանակումներ էր անում»,-նշեց Ռ. Գրիգորյանը:

Այս գիրքը 2016թ. ամենաշատ վաճառված գիրքն է եղել:

Էդիթ Պրինթ հրատարակչության տնօրեն Շավարշ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրքի թարգմանության առաջին սկզբունքն  է՝ «Հայ ընթերցողին տալ արժեք ներկայացնող մի բան, որը կմոտիվացնի, որը հայ մարդու կյանքում մի բան կփոխի դեպի լավը:

Երկրորդը գրքի վաճառքի սկզբունքն է: Քանի որ մենք ինքնաֆինանսավորվող կազմակերպություն ենք, մենք պիտի գիրքը վաճառենք, որ կարողանանք մյուս  նախագծերը կյանքի կոչել:

 

«Կոշկավաճառը»  եղել է  հայտնի գործարարներ՝ Uoren Bafet -ի և Bil Geyts-ի ամենասիրելի գիրքը:

 

 

 

Մեկնաբանություն




Նմանատիպ