181
  • flat Դժգոհել

«Ես միշտ ձեզ հետ եմ , ձեր մեջ եմ »․Հովհաննես Թումանյան

Այսօր  ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ 151-ամյակը։

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղում։ 

Հ. Թումանյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ:

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:
1914թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն: 1914-1915թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:

1915 թվական: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնում է Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:

Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:

1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվում է «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ է ընտրվում Թումանյանը:

1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ:

 

1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923թվականի  մարտի 23-ին, երեկոյան 9-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։ Դիահերձումը իրականացվել է Մոսկվայում, որտեղ նրա որդի Արեգը խնդրել է իրեն տրամադրել հոր սիրտը ու տարել այն հայրենի գյուղը։

«Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»

Տարիներ շարունակ այն պահվել է Թումանյանի առանձնասենյակում։ Մի օր նրանց է այցելել Ավետիք Իսահակյանը, ով համոզում է բարեկամներին սիրտը տեղափոխել Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։ 1994 թվականին սիրտը նորից տեղափոխվում է ու թաղվում հայրենի տան բակում։

Մեկնաբանություն




Նմանատիպ

avatar Աստղիկ

Այսօր Մարկո Ամելիայի ծննդյան օրն է

avatar Աստղիկ

Այսօր Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան տարելիցն է

avatar Նունե Ամիրխանյան

Կարծում էի՝ տարիներ անց խոսելն ավելի հեշտ պիտի լիներ … Ապրիլյան քառօրյայից 4 տարի է անցել

avatar Նարեկ Առուշանյան

Պաշտպան,կիսապաշտպաններ.«Ռոմայի» գլխավոր տրանսֆերային թիրախները

avatar Նարեկ Առուշանյան

Հայ «գայլը».Հենրիխ Մխիթարյան`հռոմեացիների նոր շարժիչ ուժը

avatar Albert Petrosyan

Մտավոր ունակությունները զարգացնելու հինգ պարզ միջոց

avatar Սևակ Հարությունյան

Երկու տարի առաջ՝ այս օրը Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով գրավեց «Յուվենտուսի» դարպասը

avatar Սևակ Հարությունյան

Համաշխարհային պանտեմիան և սպորտը։ Ի վերջո, որը կհաղթի

avatar Նարեկ Առուշանյան

Մինչև հունիս ֆուտբոլային առաջնությունները չեն վերսկսվի.ՈՒԵՖԱ-ն ևս մեկ որոշման է գնում,որին Չեֆերինը համաձայն չէ

avatar Նարեկ Առուշանյան

«Նա շատ դժվար մրցակից է, աշխարհի լավագույններից մեկը».Մեսսին ընտրել է ՉԼ-ում այս պահին լավագույններին

22 Դիտում

Կարծում էի՝ տարիներ անց խոսելն ավելի հեշտ պիտի լիներ … Ապրիլյան քառօրյայից 4 տարի է անցել

50 Դիտում

Վրաստանը «սատարում է Ադրբեջանի ամբողջականությունը» և չի ճանաչում Արցախի ընտրությունները

23 Դիտում

Մտավոր ունակությունները զարգացնելու հինգ պարզ միջոց

45 Դիտում

Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշվում առկա գումարը՝ այսօրվա դրությամբ

105 Դիտում

Բաց թողնված դասերը կլրացվե՞ն հունիս-հուլիս ամիսներին. Արայիկ Հարությունյանը զգուշացնում է

27 Դիտում

Սոս Ջանիբեկյանը կիսում է իր կարծիքը նոր ընդունված օրենքի մասին

61 Դիտում

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ «Շանթ» ՀԸ-ն ապրիլի 2-ից կդադարեցնի «Երկուսով» հեռուստասերիալի ցուցադրությունը

31 Դիտում

Բնական. Աննա Գրիգորյանն՝ առանց շպարի

25 Դիտում

Թաիլանդի թագավորը ինքնամեկուսացել է արտասահմանում հարեմի՝ իր 20 կանանց հետ

20 Դիտում

Քայլի և Քրիս Ջեններները բուժհաստատություններին կնվիրաբերեն ախտահանիչ միջոցներ, որոնք կարտադրվեն Kylie Cosmetics ընկերության կողմից

54 Դիտում

«Խնդրում եմ՝ մի արեք, չի կարելի». Մկրտիչ Արզումանյանն անհանգստացած է

36 Դիտում

Կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում

31 Դիտում

Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների… Վահե Տեր-Մինասյան

157 Դիտում

Սերժ Սարգսյանը ներկա է Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

94 Դիտում

Վատ լուր եղանակից։ Երեկոյան ձյուն կգա, ջերմաստիճանը ռեկորդային կիջնի

117 Դիտում

Վրաստանի կառավարությունը կփակի 3 ամսվա կոմունալ ծախսերը

29 Դիտում

Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ

42 Դիտում

Շիրակի մարզում մարտ ամսին ծնվել է 195 երեխա

28 Դիտում

Ինչո՞վ է զբաղվում Գոհար Ավետիսյանը կարանտինի ընթացքում

38 Դիտում

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է հրապարակել ի հիշատակ կնոջ՝ Արիանա Կաոիլիի

20 Դիտում

Վարպետի հետ «ճակատամարտ» գնալը մեծագույն պատիվ էր. ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

35 Դիտում

Երբ ամբողջ աշխարհում զենքերը խոնարհվում են, ինչ-որ մի «բառան» շարունակում է պատերազմել

45 Դիտում

Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդն ավելի շատ ունի ձեր կարիքը

177 Դիտում

Դերասանուհի Հռիփսիմե Հովհաննիսյանն առաջարկում է մնալ տանը և ֆիլմեր դիտել

31 Դիտում

2016թ. ապրիլի մեկի լուսաբացը վերջինն էր շատ տղաների համար, որովհետև գիշերն արդեն պատերազմ էր

16 Դիտում

Պրեմիերա.Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան

76 Դիտում

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից - մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին

64 Դիտում

Վրաստանում ամուսինը 2 շաբաթ խնամել է կորոնավիրուսով հիվանդ կնոջը եւ չի վարակվել

23 Դիտում

Էն Հեթուեյը կնկարահանվի շատ անսպասելի սցենար ունեցող ֆիլմում

18 Դիտում

Ամերիկացի միլիարդատիրոջը քննադատել են շքեղ զբոսանավում ինքնամեկուսանալու համար

143 Դիտում

Ինչպե՞ս կանխարգելել հաշմանդամության պատճառով մանկալքությունը. հոգեբան