198
  • flat Դժգոհել

Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի «Զարկ ֆեստ» անվանումով

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, և այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարևոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը: Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաև ամենամյա մրցութային ծրագիր: Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաև որոշակի պարգևներ կստանան: Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ: Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում:

Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանային և կարևոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաև մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր և մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլև զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած և մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռևս մեկն է: Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, և կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ և, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը և արդար մրցակցության մեջ հաղթել»:

Վարչապետը կարևորել է փառատոնի անցկացումը և հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, ինչպես նաև բարելավման ուղղությամբ:

Մեկնաբանություն




Նմանատիպ

avatar Կարապետ Հակոբյան

Այսօր ականավոր հայ վրիժառուի ծննդյան օրն է

avatar Աստղիկ

Այսօր Մարկո Ամելիայի ծննդյան օրն է

avatar Նունե Ամիրխանյան

Կարծում էի՝ տարիներ անց խոսելն ավելի հեշտ պիտի լիներ … Ապրիլյան քառօրյայից 4 տարի է անցել

avatar Նարեկ Առուշանյան

Պաշտպան,կիսապաշտպաններ.«Ռոմայի» գլխավոր տրանսֆերային թիրախները

avatar Նարեկ Առուշանյան

Հայ «գայլը».Հենրիխ Մխիթարյան`հռոմեացիների նոր շարժիչ ուժը

avatar Albert Petrosyan

Մտավոր ունակությունները զարգացնելու հինգ պարզ միջոց

avatar Սևակ Հարությունյան

Երկու տարի առաջ՝ այս օրը Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով գրավեց «Յուվենտուսի» դարպասը

avatar Սևակ Հարությունյան

Համաշխարհային պանտեմիան և սպորտը։ Ի վերջո, որը կհաղթի

avatar Նարեկ Առուշանյան

Մինչև հունիս ֆուտբոլային առաջնությունները չեն վերսկսվի.ՈՒԵՖԱ-ն ևս մեկ որոշման է գնում,որին Չեֆերինը համաձայն չէ

avatar Նարեկ Առուշանյան

«Նա շատ դժվար մրցակից է, աշխարհի լավագույններից մեկը».Մեսսին ընտրել է ՉԼ-ում այս պահին լավագույններին

26 Դիտում

Կարծում էի՝ տարիներ անց խոսելն ավելի հեշտ պիտի լիներ … Ապրիլյան քառօրյայից 4 տարի է անցել

54 Դիտում

Վրաստանը «սատարում է Ադրբեջանի ամբողջականությունը» և չի ճանաչում Արցախի ընտրությունները

24 Դիտում

Մտավոր ունակությունները զարգացնելու հինգ պարզ միջոց

46 Դիտում

Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշվում առկա գումարը՝ այսօրվա դրությամբ

110 Դիտում

Բաց թողնված դասերը կլրացվե՞ն հունիս-հուլիս ամիսներին. Արայիկ Հարությունյանը զգուշացնում է

28 Դիտում

Սոս Ջանիբեկյանը կիսում է իր կարծիքը նոր ընդունված օրենքի մասին

62 Դիտում

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ «Շանթ» ՀԸ-ն ապրիլի 2-ից կդադարեցնի «Երկուսով» հեռուստասերիալի ցուցադրությունը

36 Դիտում

Բնական. Աննա Գրիգորյանն՝ առանց շպարի

25 Դիտում

Թաիլանդի թագավորը ինքնամեկուսացել է արտասահմանում հարեմի՝ իր 20 կանանց հետ

20 Դիտում

Քայլի և Քրիս Ջեններները բուժհաստատություններին կնվիրաբերեն ախտահանիչ միջոցներ, որոնք կարտադրվեն Kylie Cosmetics ընկերության կողմից

58 Դիտում

«Խնդրում եմ՝ մի արեք, չի կարելի». Մկրտիչ Արզումանյանն անհանգստացած է

37 Դիտում

Կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել «Նորք» ինֆեկցիոնում

33 Դիտում

Լինելով պարզապես բժիշկ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների… Վահե Տեր-Մինասյան

157 Դիտում

Սերժ Սարգսյանը ներկա է Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

95 Դիտում

Վատ լուր եղանակից։ Երեկոյան ձյուն կգա, ջերմաստիճանը ռեկորդային կիջնի

118 Դիտում

Վրաստանի կառավարությունը կփակի 3 ամսվա կոմունալ ծախսերը

32 Դիտում

Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ

43 Դիտում

Շիրակի մարզում մարտ ամսին ծնվել է 195 երեխա

29 Դիտում

Ինչո՞վ է զբաղվում Գոհար Ավետիսյանը կարանտինի ընթացքում

40 Դիտում

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է հրապարակել ի հիշատակ կնոջ՝ Արիանա Կաոիլիի

23 Դիտում

Վարպետի հետ «ճակատամարտ» գնալը մեծագույն պատիվ էր. ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

36 Դիտում

Երբ ամբողջ աշխարհում զենքերը խոնարհվում են, ինչ-որ մի «բառան» շարունակում է պատերազմել

47 Դիտում

Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդն ավելի շատ ունի ձեր կարիքը

177 Դիտում

Դերասանուհի Հռիփսիմե Հովհաննիսյանն առաջարկում է մնալ տանը և ֆիլմեր դիտել

31 Դիտում

2016թ. ապրիլի մեկի լուսաբացը վերջինն էր շատ տղաների համար, որովհետև գիշերն արդեն պատերազմ էր

16 Դիտում

Պրեմիերա.Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան

77 Դիտում

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից - մայիսի սկզբից ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին

65 Դիտում

Վրաստանում ամուսինը 2 շաբաթ խնամել է կորոնավիրուսով հիվանդ կնոջը եւ չի վարակվել

23 Դիտում

Էն Հեթուեյը կնկարահանվի շատ անսպասելի սցենար ունեցող ֆիլմում

19 Դիտում

Ամերիկացի միլիարդատիրոջը քննադատել են շքեղ զբոսանավում ինքնամեկուսանալու համար

150 Դիտում

Ինչպե՞ս կանխարգելել հաշմանդամության պատճառով մանկալքությունը. հոգեբան