100
  • flat Դժգոհել

«Արմենպրես»-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս, թե ինչ գրքեր ընթերցել

«Արմենպրես»-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս, թե ինչ գրքեր ընթերցել

Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատակիցները ներկայացնում են այն հեղինակներին և գրքերը, որոնք իրենց  տպավորել են:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը  օրերս է  ընթերցել ժամանակակից գրող Վահրամ Մարտիրոսյանի «Բամբակե պատեր» ստեղծագործությունը: «Այն շատ հետաքրքիր է: Վահրամին հաջողվել է ստեղծել ժամանակի յուրատեսակ մեքենա: Ըստ իս` անպայման արժե կարդալ այդ վեպը»,-նշում է Անանյանը:

Գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը վերջերս է ընթերցել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Կարծում է` այն արժե ընթերցել:

Խմբագիր Արման Գասպարյանն առաջարկում է ընթերցել Ռոջեր Ժելյազնիի «Լույսի տիրակալը» ստեղծագործությունը: Շանթ Խլղաթյանն էլ խորհուրդ է տալիս կարդալ Ջորջ Օրուելի «1984»-ը:

«Ինչպես ասում են Ժան-Կլոդ Կարիերը և Ումբերտո Էկոն. «Գիրքը ելման և ավարտի կետն է, աշխարհի և նույնիսկ դրա վերջի տեսիլը...»: Կարդում եմ ամեն ինչ, սիրում եմ դասական գրականությունից անցնել կենսագրականների և փաստավավերագրական գրքերի: Այժմ հրատարակչությունները մեզ հնարավորություն են տալիս մայրենիով կարդալ համաշխարհային բեսթսելերները: Վերջին շրջանի իմ կարդացած գրքերից խորհուրդ կտայի հայերենով ընթերցել Թոմ Հենքսի «Այն, ինչ զգում է իմ սիրտը», Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» և Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», «Եվ արձագանքեցին լեռները» ստեղծագործությունները»,-նշում է սպորտային լրագրող Վարվառա Հայրապետյանը:

Գործակալության մամուլի սրահի և հատուկ նախագծերի մասով պատասխանատու  Աննա Գզիրյանը նույնպես խորհուրդ է տալիս գրադարանում ունենալ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը», «Եվ արձագանքեցին լեռները» ստեղծագործությունները:

«Երկու գործերն էլ պետք է միանշանակ կարդալ: Շատ տպավորված եմ: Ընթերցելիս կա պահ, որ զայրանում ես, կա պահ՝ հուզմունքը խեղդում է: Եղել են պահեր, որ նույնիսկ դադար եմ տվել, փոքր-ինչ մտքերս հավաքելու, հետո շարունակելու համար: Գրքերը շատ մտածելու տեղիք է տալիս: Եվ կարող եմ ասել, որ այս երկու գրքերը, կարծես՝ ինձ համար կլանված ընթերցանության բարձր նշաձող լինեն: Դրանցից հետո դժվար է հաջորդ գրքին անցնելը»,-շեշտում է Գզիրյանը:

Իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Կարեն Խաչատրյանը չի նշում որևէ գրողի անուն: Նա խրախուսում է ընթերցանությունը և նշում, որ գրքի շնորհիվ  հարստացնում ես բառապաշարդ և ընդլայնում աշխարհայացքդ, փոխում ես  մոտեցումներդ, ձեռք ես բերում փորձ ու իրերին այլ տեսանկյունից ես սկսում նայել: «Ժամանակակից աշխարհում հասանելի են գրեթե բոլոր գրքերը: Ես ընթերցողին խորհուրդ կտամ, հաշվի առնելով իր հետաքրքրությունները և նախասիրությունները, փնտրել և գտնել իր համար նախընտրելի գիրքը: Այդպիսի հարթակներից են goodreads.com-ը և litres.ru-ն: Հաճախակի գնացեք գրախանութներ ու հետաքրքրվեք ոլորտի անցուդարձով: Վստահ եմ` հետագայում դուք կլինեք ուրիշներին խորհուրդ տվողը: Ամենակարևորը կարդացեք գրքերը ոչ թե «գալոչկա» դնելու համար, այլ կարդացեք և վերլուծեք, մտորեք, քննադատաբար վերաբերվեք յուրաքանչյուր գրողի մտքերին, դրա արդյունքում կբացահայտեք ճշմարտությունը»,-հավաստիացնում է Խաչատրյանը:

Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրող Անժելա Համբարձումյանը կարծում է, որ գիրքը կարող է մարդու լավագույն ընկերը դառնալ: «Գրքի  հերոսների հետ ապրում ես, սիրում նրանց, երջանկանում, երբ նրանք հասնում են իրենց նպատակներին, հուզվում, երբ անհաջողությունների են մատնվում: Վերջերս կարդացի Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» ստեղծագործությունը, որն անմիջապես գրավեց իրադարձությունների արագ զարգացմամբ, թարգմանչական արվեստի գաղտնիքների, հմտությունների նկարագրություններով և կերպարների բազմազանությամբ: Սիրեցի Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը»  գիրքը, որում հեղինակը երեխայի աչքերով լուրջ խնդիրներ է բարձրացնում, սովորեցնում է արդարամիտ լինել, սիրել  և հարգել մարդուն: Այս գրքերը կարող են արժանանալ անգամ քմահաճ ընթերցողի ուշադրությանը»,-նշում է Համբարձումյանը:

«Բարդ է առանձնացնել երեք գիրք, բայց կփորձեմ հիշատակել այն գործերը, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա: Կառաջարկեմ կարդալ Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում` անդունդի եզրին» գիրքը, որը պատանի Հոլդեն Քոլֆիլդի կյանքի պատմությունն է, որը  հեռացվել է նախապատրաստական ակադեմիայից ու փորձում է անկախ և ազատ կյանք վարել: Երկրորդը` անգլուհի Նելլ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպն է: Այն շատ հետաքրքիր մի ստեղծագործություն է, որի հայերեն գեղեցիկ թարգմանությունն արդեն առկա է գրախանութներում: Ընթերցասերներին առաջարկում եմ կարդալ նաև ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանի «Միրի» վեպը: Այն ուսանողների սիրո պատմություն է, որտեղ 3 ընկերները գրքի երեք գլուխներում իրենց հետ կատարված նույն պատմությունը ներկայացնում են յուրաքանչյուրն իր տեսածի ու զգացածի հիման վրա»,- ասում է քաղաքական ոլորտը լուսաբանող լրագրող Նորայր Շողիկյանը:

Գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնող թղթակից  Ռոզա Գրիգորյանն ընթերցողներին խորհուրդ է տալիս կարդալ Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ը: «Այս գիրքը մեծ ազդեցություն է թողել ամերիկացի ամենահարուստ երկու մարդկանց՝ Ուորեն Բաֆետի և Բիլ Գեյթսի վրա: Նրանց երկուսի ամենասիրելի գիրքն է: 2016 թվականին աշխարհում ամենաշատն է վաճառվել և Նյու Յորք Թայմսի բեսթսելեր է: Ինչո՞ւ պետք է կարդալ այն: Սա պարզապես սովորական ինքնակենսագրություն չէ, ոգեշնչող պատմություն է մի մարդու մասին, որը չունենալով գումար և հորից պարտքով վերցնելով 50 դոլար՝ ստեղծում է «Նայք» կայսրությունը, որն այսօր 30 միլիարդ դոլար շրջանառություն ունի: Ֆիլ Նայթի ճանապարհը ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Տեղ-տեղ հուզվում ես, տեղ-տեղ՝ ուրախություն զգում, իսկ ամբողջ պատումը լի է ոգեշնչող ու ինքնատիպ մտքերով: Խորհուրդ եմ տալիս անպայման ընթերցել այն»,-պատմում է Գրիգորյանը:

Քաղաքական և տնտեսական ոլորտները լուսաբանող լրագրող Աննա Գրիգորյանի խոսքով` ընթերցողին չճանաչելով խորհուրդ տալը բավականին դժվար  է: « «Եվ ծագում է արևը» կամ «Ֆիեստա». Հեմինգուեյի երկու անունով հայտնի այս վեպն իմ սիրելիներից է: Վեպը ներկայացնում է հետպատերազմյան հասարակությունը կամ այլ կերպ ասած կորուսյալ սերնդին, փակագծերը չեմ բացում: Իսկ հզոր կանանց մասին խորհրդավոր պատմություններ սիրողներին խորհուրդ եմ տալիս ընթերցել Կոելիոյի «Լրտեսը» »,-շեշտում է նա:

Գործակալության վիդեոբաժնի ղեկավար Վահագն Գալստյանն էլ խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Վիլյամ Սարոյանի «Հայրիկ դու խենթ ես» հանրահայտ ստեղծագործությունը:

Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

Արմենպրես

Մեկնաբանություն




Նմանատիպ

14 Դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

9 Դիտում

Վերջին օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով մարդ է մահացել

15 Դիտում

ՀՀ-ի արտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել են կորոնավիրուսի դեմ հետագա քայլերը.

191 Դիտում

Պաշտոնական.Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել

250 Դիտում

Համլետ Մխիթարյանի անզուգական գոլը.Պոտերֆիլդի գլխավորությամբ տոնած հաղթանակը`տեսանյութ

198 Դիտում

Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային գինը էլ ավելի է նվազեցրել

219 Դիտում

Transfermarkt-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազեցրել է

23 Դիտում

Հայաստան ասելիս…

304 Դիտում

13 րոպեում երկու գոլ Կասիլյասի դարպասը,Մխիթարյանի ճակատարգական վրիպումը`տեսանյութ

198 Դիտում

«Բարսելոնան» փոխարինող է գտել Մարկ-Անդրե տեր Շտեգենին

151 Դիտում

Ֆոնսեկան հայտնել է,թե արդյոք ցանկանում է,որ Մխիթարյանը և Սմոլինգը մնան թիմում

7 Դիտում

2 օրում 527 հանրային տարածք վարակազերծվել է

233 Դիտում

Մարալ Արթինը և Նենսի Ավեսյանը իրենց հմտությունները ցույց են տալիս նաև տանը`տեսանյութ

84 Դիտում

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային աճ

43 Դիտում

Փրկարարները հայտնաբերել են դի

33 Դիտում

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

10 Դիտում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում

279 Դիտում

ESPN.Զինեդին Զիդանը «Ռեալում» ցանկանում է տեսնել միայն նրան

16 Դիտում

Որքան ջուր է պետք օգտագործել օրվա ընթացքում առողջ լինելու համար. որն է օրվա ճիշտ քանակը

141 Դիտում

Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

89 Դիտում

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան

41 Դիտում

Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը

24 Դիտում

Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

12 Դիտում

Տաթեւիկ Ադումյանի շնորհավորանքը՝ մայրիկին

69 Դիտում

«Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում». Ն. Հոխիկյան

53 Դիտում

Կորոնավիրուսը 24ժամում 100% ոչնչացրել ենք. Ավստրալացի բժիշկ

193 Դիտում

Մենք բոլորս նման ենք հերոսներին, որոնք պայքարում են ապրելու, ժպտալու, երջանիկ լինելու համար. Ռոմելա Սարգսյան

89 Դիտում

Արտակարգ դրության օրագիր. Մաս 5

64 Դիտում

Instagram-ում հայտնի TOP 5 հայ բլոգերները

883 Դիտում

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

26 Դիտում

Hermes նորաձևության տան նախկին գլխավոր դիզայները մահացել է COVID-19-ից