• flat Դժգոհել

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

 

JAZZ MASTER CLASS
ELEN ARMAZAN

Եթե սիրում ես պարել և ուզում ես ուսումնասիրել ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ , ապա այս հնարաովորությունը հենց քեզ համար է։
Մարտի 1֊ին 《Պարի պետական անսամբլ》֊ի՝ Ս. Չանչուրյանի պարի ստուդիայում, որը գտնվում է Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքում, տեղի կունենա Jazz Macter Class

Master Class ծրագիր՝
Lyrical Jazz
Broadway Jazz
Theatrical Jazz
Ծրագրի տևողություն՝ 12:30-15:30

 

Ահա ծանոթացնենք մի փոքր Էլենի մասին

 

2007-2011թթ. ավարտել է Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջը հայկական ժողովրդական պարեր Բաժինում։

Ավարտելուց հետո սովորել է մեկ տարի բալետային բաժնում` Արմեն Գրիգորյանի դասարանում:

2011-2015թթ. սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում։

2015-2017թթ. ավարտել է Մագիստրատուրան Պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությամբ, դասախոս՝ Աննա Ռաշիդի Կարապետյան։

2012-2015թթ. Աշխատել է Պարարվեստի Պետական քոլեջում

2012 թվականին Պարել է Ժակլին Սարխոշյանի <Երազ Բալլետ ֆանտազիա> ներկայացմանը։

2015 թվականին Արման Բալմանուկյանի- "The man of the night" պարել է բալետային արտիստների հետ միասին:

2015 թվականից աշխատում է Պարի Պետական Անսամբլում։

2015 թվականից մինչ օրս Swag Art School-ում։

2016թ-ին Gold’s GYM Armenia-ում, որպես պարուսույց։

2017թ֊ից աշխատում Է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում պարարվեստի ռեժիսուրա բաժնում, որպես խորեոգրոֆ։

2019 թվականից աշխատում է Պարի Պետական Անսամբլին կից Սուրեն Չանչուրյանի անվ. պարի և երաժշտության ստուդիայում:

 

Արժանացել է մի շարք մրցանակների

2015 թվականին Արտ Ֆեստ  ոսկե մրցանակ՝ լավագույն պարուհի։
2014թ. Dancemotion USA
2017-2018թթ. Global Fest
2020թ. DAR JAZZ Festival 2020 և այլն։

 

Սիրելի արտիստին մաղթում ենք նորանոր հաջողություններ և մեծ բեմեր։

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ