184
  • flat Դժգոհել

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի 1999 թվականի նոյեմբերին ընդունած որոշումով 2000 թվականի փետրվարի 21-ից աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը: 2005 թվականից այն նշվում է նաև Հայաստանում, սակայն, բազմաթիվ հայեր շարունակում են տարբեր սոցիալական կայքերում և ընդհանրապես համացանցում միմյանց հետ շփվել և գրել ռուսագիր, անգլիագիր հայերենով: Հարց է առաջանում, եթե բոլոր հայերի մայրենի լեզուն հայերենն է, ապա ի՞նչու ենք մենք` Մաշտոցի զավակները, աղավաղում մեր լեզուն: Ե՞րբ ենք մենք վերջապես հասկանալու, որ մեզ` հայերիս համար աշխարհում ավելի քաղցր բան, քան հայերենն է, չպետք է լինի: Չէ, որ դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, հային հայ է պահել նախ իր լեզուն, հետո` իր կրոնը: Իմացեք տասնյակ օտար լեզուներ, բայց միշտ իրար հետ գրեք և խոսեք հայերեն:

Սրանից 65 տարի առաջ հայ մեծ գրող Խաչիկ Դաշտենցը իր «Հայերեն” բանաստեղծությամբ դիմում էր սփյուռքահայերին` կոչ անելով խոսել հայերեն, այսօր նույն բանաստեղծությամբ կոչ ենք անում բոլոր օտարախոս, ինչպես նաև լատինատառ գրող հայերին խոսել և գրել միայն հայերեն:

 

ՀԱՅԵՐԵՆ

(Երգ սփյուռքահայի)

 

Հեղինակ` ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

 

Մեր շուրջը լեզուներ հին ու նոր,

Մեր շուրջը խոսում են այլորեն,

Ե’կ խոսենք, եղբայր ի’մ, հայերեն:

 

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,

Թույլ չտանք մեր լեզուն ավերեն,

Ե’կ խոսենք, միշտ խոսենք հայերեն:

 

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,

Այդ սարը գալիս է դարերեն,

Նա անվերջ խոսում է հայերեն:

 

Զավակիդ Հայկազյան դպրոց տուր,

Ե’կ գրենք մեսրոպյան տառերով,

Ե’կ խոսենք մեր անուշ բառերով:

 

Մեր հանդեպ ապագա լուսեղեն,

Թո’ղ հնչի մեր լեզուն վեհորեն,

Թո’ղ այրվի մեր հոգին այդ հրեն:

 

Մեզ ցրեց մի բազուկ անօրեն,

Թե կուզես սերունդներ մեզ ներեն,

Մենք հայ ենք, ե’կ խոսենք հայերեն:

 

Այս օտար աշխարհի ցրտերում,

Ե’կ սիրենք մեր լեզուն ջերմորեն,

Ե’կ վառենք ու վառվենք հայերեն:

1955 թ.

Մեկնաբանություն




Նմանատիպ

15 Դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

10 Դիտում

Վերջին օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով մարդ է մահացել

15 Դիտում

ՀՀ-ի արտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել են կորոնավիրուսի դեմ հետագա քայլերը.

191 Դիտում

Պաշտոնական.Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել

251 Դիտում

Համլետ Մխիթարյանի անզուգական գոլը.Պոտերֆիլդի գլխավորությամբ տոնած հաղթանակը`տեսանյութ

198 Դիտում

Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային գինը էլ ավելի է նվազեցրել

219 Դիտում

Transfermarkt-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազեցրել է

23 Դիտում

Հայաստան ասելիս…

305 Դիտում

13 րոպեում երկու գոլ Կասիլյասի դարպասը,Մխիթարյանի ճակատարգական վրիպումը`տեսանյութ

199 Դիտում

«Բարսելոնան» փոխարինող է գտել Մարկ-Անդրե տեր Շտեգենին

151 Դիտում

Ֆոնսեկան հայտնել է,թե արդյոք ցանկանում է,որ Մխիթարյանը և Սմոլինգը մնան թիմում

8 Դիտում

2 օրում 527 հանրային տարածք վարակազերծվել է

234 Դիտում

Մարալ Արթինը և Նենսի Ավեսյանը իրենց հմտությունները ցույց են տալիս նաև տանը`տեսանյութ

84 Դիտում

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային աճ

43 Դիտում

Փրկարարները հայտնաբերել են դի

33 Դիտում

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

11 Դիտում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում

279 Դիտում

ESPN.Զինեդին Զիդանը «Ռեալում» ցանկանում է տեսնել միայն նրան

16 Դիտում

Որքան ջուր է պետք օգտագործել օրվա ընթացքում առողջ լինելու համար. որն է օրվա ճիշտ քանակը

141 Դիտում

Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

89 Դիտում

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան

41 Դիտում

Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը

24 Դիտում

Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

13 Դիտում

Տաթեւիկ Ադումյանի շնորհավորանքը՝ մայրիկին

69 Դիտում

«Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում». Ն. Հոխիկյան

53 Դիտում

Կորոնավիրուսը 24ժամում 100% ոչնչացրել ենք. Ավստրալացի բժիշկ

193 Դիտում

Մենք բոլորս նման ենք հերոսներին, որոնք պայքարում են ապրելու, ժպտալու, երջանիկ լինելու համար. Ռոմելա Սարգսյան

89 Դիտում

Արտակարգ դրության օրագիր. Մաս 5

64 Դիտում

Instagram-ում հայտնի TOP 5 հայ բլոգերները

883 Դիտում

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

26 Դիտում

Hermes նորաձևության տան նախկին գլխավոր դիզայները մահացել է COVID-19-ից