140
  • flat Դժգոհել

Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանի ծննդյան 71-րդ տարեդարձն է

Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ, երգիչ-երգահան Արթուր Մեսչյանի ծննդյան 71-րդ տարեդարձն է

Արթուր (Արտաշես) Մեսչյանը ծնվել է 1949 թվականի Մարտի 3-ին Երևանում: Որպես երգիչ և երգահան իր գործունեությունը սկսել է 1965 թվականին «Ո՞ւր էիր Աստված”, «Կտակը”, «Ծերունի” երգերով: 1967 թվականին Լևոն Մելիքյանի և Գրիգոր Նալբանդյանի հետ ստեղծել է «Առաքյալներ” խումբը, որը սկզբնական շրջանում չուներ սեփական անվանում և հանդես էր գալիս որպես Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ Երրորդ կուրսից խումբն հանդես է եկել համերգներով, որոնք մեծ ընդունելություն են գտել երիտասարդների շրջանում: Այնուհետև խումբը մեծ հաջողություններով ելույթ է ունեցել Էստոնիայում, Մոսկվայում, Կիրովականում (այժմ` Վանաձոր), Լենինականում (այժմ` Գյումրի), Երևանում:

1971 թվականին «Առաքյալներ”-ին հրավիրում են մասնակցելու Լեհաստանում տեղի ունեցող խորհրդային երկրների երիտասարդական երաժշտական փառատոնին, բայց Լեհաստան մեկնելու թույլտվություն տալիս են միայն Ա. Մեսչյանին, որի ելույթը հաջողությամբ է պսակվում:

1973 թվականին Ա. Մեսչյանը երգում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում: 1974 թվականին նրան առաջարկվում է գրել «Ռեքվիեմ”` նվիրված Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Տեքստային նյութերի որոնման ընթացքում Ա. Մեսչյանի ուշադրությունն է գրավում այդ ժամանակ ԽՍՀՄ-ում արգելված սփյուռքահայ գրող Մուշեղ Իշխանի «Տառապանք” բանաստեղծությունների ժողովածուն: Ստանալով հեղինակի թույլտվությունը` Ա. Մեսչյանը Մուշեղ Իշխանի բանաստեղծություններն օգտագործում է «Ռեքվիեմը”- ստեղծելու համար: 1975 թվականին «Ռեքվիեմ”-ը առաջին անգամ կատարվում է Մայր աթոռի վեհարանում, սակայն, հասկանալի պատճառներով, ԽՍՀՄ-ում այդ տեսակ երգերի թողարկումն արգելված էր:

1978 թվականին Ա. Մեսչյանը ելույթ է ունենում ազգային երրորդ հեռուստաալիքով և կատարում իր ստեղծագործությունները քաղաքական ենթատեքստ ունեցող «Մարդակեր” հեռուստաներկայացման ընթացքում:

1984 թվականին Ա. Մեսչյանը երգչի իր գործունեությունը շարունակում է Վահան Արծրունու և Գուրգեն Մելիքյանի հետ:

Նշենք նաև, որ Արթուր Մեսչյանը պրոֆեսիոնալ ճարտարապետ է: 1966 թվականին ընդունվել և 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը: 1974-1989 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: Նա մասնակցություն է ունեցել «Զվարթնոց” օդանավակայանի նախագծման աշխատանքներին: Նրա նախագծով են վերանորոգվել Մոսկվայի Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան շենքի) և ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի ընդունելությունների տան շենքերը: Նրա նախագծով են կառուցվել Մատենադարանի նոր մասնաշենքը և Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը:

Արթուր Մեսչյանը նկարահանվել է նաև ֆիլմերում: Ռուբեն Գևորգյանցի «Գիշերվա մեջ առկայծող կրակը (1983)” ֆիլմում խաղացել է Միքայել Նալբանդյանի դերը, իսկ Բագրատ Հովհաննիսյանի «Եվ կրկնվելու է ամեն ինչ (1989)” ֆիլմում կատարել է Մարտինի դերը:

1989 թվականին Արթուր Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նրան ի վերջո հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակների ընթացքում կուտակած երգերը: Ստեղծվում և ձայնագրվում են նոր երգեր: Արդյունքում ի հայտ են գալիս «Կատարսիս (1991)”, «Ցնորված ջութակահարի մենախոսությունը (1993)”, «Թափառում (1995)”, «Հաղորդություն (1996)” ձայնասկավառակները: Վերջինս Մեսչյանն համարում է իր ստեղծագործության գագաթը:

1989 թվականին Արթուր Մեսչյանն իր առաջին համերգն է տալիս Բոստոնի հայկական եկեղեցում: 1990 թվականին համերգներ է ունենում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնում և Լոս Անջելեսի «Wilshire Ebell” թատրոնում։

1996 թվականին ՀՀ իշխանություններից ստանալով Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու հրավերը` Ա. Մեսչյանը գալիս է Երևան: Ստանձնելով պաշտոնը` նա անմիջապես ձեռնամուխ է լինում վերափոխումների, որոնք հանդիպում են իշխանությունների կոշտ դիմադրությանը: 1997 թվականի Փետրվարին Ա. Մեսչյանը հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում Բոստոն:

2001 թվականին Ա. Մեսչյանը լույս է ընծայում 4 ձայնասկավառակից բաղկացած իր երգերի հավաքածուն: 2003 թվականին նոր կատարումներով հագեցած համերգ է տալիս Լոս Անջելեսի «Կոդակ” համերգասրահում: 2005 թվականին կնոջ հետ վերադառնում է Երևան: 2005-2006 թվականներին համերգներով ելույթներ է ունենում Երևանում, Գյումրիում, Վանաձորում: 2007 թվականից, որպես գլխավոր ճարտարապետ, ստանձնում է Մատենադարանի նոր շենքի կառուցման աշխատանքների ղեկավարությունը, որն իր ավարտին է հասնում 2011 թվականին: Այս ընթացքում` 2009 թվականին Ա. Մեսչյանը դարձյալ հանդես է գալիս համերգներով, բայց այս անգամ այդ համերգները տեղի են ունենում Երևան, Մոսկվա և Լոս Անջելես քաղաքներում: 2015 թվականին Ա. Մեսչյանն ավարտին է հասցնում Կոմիտասի թանգարան–ինստիտուտի շենքի կառուցման աշխատանքները: 2018 թվականի Հոկտեմբերին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով Ա. Մեսչյանը ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Համառոտ ներկայացնելով Արթուր Մեսչյանի անցած կյանքի ուղին` վերջում ուզում ենք ասել. «Շնորհավոր ծննդյանդ 71-րդ տարեդարձը, մաեստրո”:

Սույն հրապարակումը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ աղբյուրներից`

  1. Վիքիպեդիա. Հայկական ազատ հանրագիտարան:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 680–681:
  3. Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 98:

Մեկնաբանություն




Նմանատիպ

14 Դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

9 Դիտում

Վերջին օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով մարդ է մահացել

15 Դիտում

ՀՀ-ի արտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հետ և քննարկել են կորոնավիրուսի դեմ հետագա քայլերը.

191 Դիտում

Պաշտոնական.Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել

250 Դիտում

Համլետ Մխիթարյանի անզուգական գոլը.Պոտերֆիլդի գլխավորությամբ տոնած հաղթանակը`տեսանյութ

198 Դիտում

Transfermarkt-ը Ռոնալդուի տրանսֆերային գինը էլ ավելի է նվազեցրել

219 Դիտում

Transfermarkt-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազեցրել է

23 Դիտում

Հայաստան ասելիս…

304 Դիտում

13 րոպեում երկու գոլ Կասիլյասի դարպասը,Մխիթարյանի ճակատարգական վրիպումը`տեսանյութ

198 Դիտում

«Բարսելոնան» փոխարինող է գտել Մարկ-Անդրե տեր Շտեգենին

151 Դիտում

Ֆոնսեկան հայտնել է,թե արդյոք ցանկանում է,որ Մխիթարյանը և Սմոլինգը մնան թիմում

7 Դիտում

2 օրում 527 հանրային տարածք վարակազերծվել է

233 Դիտում

Մարալ Արթինը և Նենսի Ավեսյանը իրենց հմտությունները ցույց են տալիս նաև տանը`տեսանյութ

84 Դիտում

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային աճ

43 Դիտում

Փրկարարները հայտնաբերել են դի

33 Դիտում

178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

10 Դիտում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում

279 Դիտում

ESPN.Զինեդին Զիդանը «Ռեալում» ցանկանում է տեսնել միայն նրան

16 Դիտում

Որքան ջուր է պետք օգտագործել օրվա ընթացքում առողջ լինելու համար. որն է օրվա ճիշտ քանակը

141 Դիտում

Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

88 Դիտում

Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք․ Փաշինյան

41 Դիտում

Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը

24 Դիտում

Աստղագուշակ ապրիլի 8-ի համար

12 Դիտում

Տաթեւիկ Ադումյանի շնորհավորանքը՝ մայրիկին

69 Դիտում

«Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում». Ն. Հոխիկյան

53 Դիտում

Կորոնավիրուսը 24ժամում 100% ոչնչացրել ենք. Ավստրալացի բժիշկ

193 Դիտում

Մենք բոլորս նման ենք հերոսներին, որոնք պայքարում են ապրելու, ժպտալու, երջանիկ լինելու համար. Ռոմելա Սարգսյան

89 Դիտում

Արտակարգ դրության օրագիր. Մաս 5

64 Դիտում

Instagram-ում հայտնի TOP 5 հայ բլոգերները

883 Դիտում

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

26 Դիտում

Hermes նորաձևության տան նախկին գլխավոր դիզայները մահացել է COVID-19-ից