• flat Դժգոհել

Փարիզում մեկնարկել է նորաձևության շաբաթը. ի՞նչ են իրենցից ներկայացնում նորաձևության շաբաթները

Փարիզում մեկնարկել է նորաձևության շաբաթը. ի՞նչ են իրենցից ներկայացնում նորաձևության շաբաթները


Փարիզյան նորաձևության շաբաթ. նորաձևության ցուցադրություն, նորաձևության մայրաքաղաքում: 

Իրադարձություն, որը գտնվում է բոլոր նրանց ուշադրության կենտրոնում, ովքեր մի փոքր անգամ հետաքրքրված են նորաձևությամբ: 
 Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի սեզոնային ցուցադրությունների իրական շոուները հասնում են իրենց վերջնակետին և ըստ ավանդույթի, այն ամփոփում է Փարիզն իր նորաձևության շաբաթով:

Styleinfo-ն կփորձի հակիրճ ներկայացնել, թե իրենցից ինչ են ներկայացնում նորաձևության շաբաթները և ինչ նպատակ են հետապնդում.

Գոյություն ունեն համաշխարհային 4 նորաձևության շաբաթներ` Նյու Յորք, Լոնդոն, Միլան և Փարիզ: Կազմակերպվում են տարին երկու անգամ ( փետրվարին և սեպտեմբերին)։ Ցուցահանդեսներին կարող են իրենց հավաքածուները ներկայացնել հարյուրավոր դիզայներներ, այդ թվում հայտնի և սկսնակ: Նորաձևության շաբաթին ներկա գտնվելու համար հազարավոր մարդիկ  են այցելում նորաձևության այս մայրաքաղաքները և այն իսկական աջակցություն է լինում պետբյուջեին: 2011 թվականին 5000 այցելու է գնացել Լոնդոնի նորաձևության շաբաթ, որտեղ ծախսել են ավելի քան 33 միլիոն դոլար՝ հյուրանոցի, տրանսպորտի և շոփինգի համար։ Լոնդոնյան նորաձևության արդյունաբերությունը գրեթե ամեն տարի պետական բյուջե է բերում մոտ 57 միլիարդ դոլար և օգնում է գտնել աշխատանք մոտ 1,5 միլիոն մարդու, ինչպես նաև խթանում սկսնակ դիզայներների համաշխարհային ճանաչում գտնելու համար: 

Այս նույն ժամանակաշրջանում նորաձևության տները կազմակերպում են բազմաթիվ երեկույթներ, կոկտեյլներ և afterparty-ներ: Նորաձևության շաբաթների հյուրերը մշտապես լինում են բազմաթիվ ազդեցիկ և ճանաչված մարդիկ:

Մեկնաբանություն


Նմանատիպ