• flat Դժգոհել

Ամբողջական շագանակագույն կերպարներ. սեզոնի ամենաընդգծված թրենդերից

Ամբողջական շագանակագույն կերպարներ. սեզոնի ամենաընդգծված թրենդերից

Մենք շարունակում ենք հետևել street style-ի սիրահարների տարբերվող և հետաքրքիր կերպարները: Այս անգամ street style-ի այնպիսի հայտնի սիրահարներ, ինչպիսիք են` Բլանկա Միրոն, Ջո Էլլիսոնը, Էրիկա Բալդրին և այլք, վերջին ժամանակներս մերժել են սև գույնի կրառությունն իրենց կերպարներում: Դրա փոխարեն նորաձևության սիրահարները գտել են մի շարք փոխարինող տարբերակներ, որոնցից ամենացայտունը շագանակագույնի բոլոր երանգների կիրառությունն է: Այն Look-երը դարձնում է ավելի համարժեք գարնանային գույներին, ինչպես նաև, ի տարբերություն սևի, կերպարին հաղորդում է տաքություն:

Պայուսակներ, կոշիկներ և այլ աքսեսուարներ. գրեթե բոլոր դետալներին աղջիկները ուշադրություն են դարձնում և փորձում են գունային առումով ավելի համարժեք դարձնել շագանակագույնին: Նրանք ոտքից մինչև գլուխ հագնվում են շագանակագույնի երանգներով, հաճախ նաև այն համալրում են  բեժի, սպիտակի և նյուդ գույների երանգներով: Սեզոնին ձեր զգեստապահարաններում կարող եք ավելացնել շագանակագույն ջինսեր, պիջակներ, զգստներ կամ այլ իրեր` չմոռանալով շագանակագույնի մասին: Կարելի է ասել, որ այս սեզոնին, գտել են սևին լիարժեք փոխարինողին:

Մեկնաբանություն


Նմանատիպ