• flat Դժգոհել

«Թրենդերը նրա համար չեն, որ մենք դրանցով տարվենք, յուրաքանչյուրը պետք է կրի այն, ինչն իրեն գեղեցկացնում է». Ոճաբան Գայան սեզոնի թրենդերի և մասնագիտական առանձնահատկությունների մասին

«Թրենդերը նրա համար չեն, որ մենք դրանցով տարվենք, յուրաքանչյուրը պետք է կրի այն, ինչն իրեն գեղեցկացնում է». Ոճաբան Գայան սեզոնի թրենդերի և մասնագիտական առանձնահատկությունների մասին

Նորաձևությունը  իր անընդհատ փոփոխականության մեջ անգամ հասցնում է մնայուն մի բան ունենալ. այն մարդու հոգեվիճակի արտահայտման ձև է: Ոճաբան Գայայի խոսքով մարդու ընդհանուր կերպարը երբեք չպետք է հասնի վուլգարության, այլ պետք է լինի նրա դրսևորման և ինքնարտահայտման հոգեհարազատ ձև. «Ոչ ոք վուլգար հագուստի միջոցով իրեն չի ցուցադրի, եթե ինքնահաստատվելու խնդիր  չունենա: Երբ մենք մեր ներքին  խնդիրները  լուծում ենք, մեր արտաքինն ավելի հանգիստ ու ավելի անկաշկանդ ենք կարողանում ցույց տալ դիմացինին»:
Յուրաքանչյուրն, ով ցանկանում է կատարել ոճափոխություն, պետք է սկսի ներքին ներդաշնակությունից: Գայան առաջարկում է նախ և առաջ մարդուն ճանաչել և որքան հնարավոր է բացահայտել նրան.« Առաջնային, ինձ դիմած անձը պետք է ինձ ընդունի որպես ընկեր: Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է փոփոխության ենթարկել իր արտաքինը, ունենում է հստակ ցանկություն: Մեկը ցանկանում է աշխատանքի ընդունվել, մեկը` իրեն ավելի վստահ զգալ, մյուսն էլ կողակից գտնել...: Նախ և առաջ պետք է հասկանալ դիմացինի խնդիրը և կերպարանափոխել իր ցանկություններին համապատասխան, քանի որ ոչ ոք պարտավոր չէ կրել այն, ինչ ես եմ ցանկանում»:

 Թրենդերին և նորաձևությանը հետևելը այնքան կարևոր է, որքան հասկանալը, թե այն ինչքանով է գեղեցկացնում մարդուն. «Թրենդերը նրա համար չեն, որ մենք դրանով տարվենք, յուրաքանչյուրը պետք է կրի այն, ինչն իրեն գեղեցկացնում է», հետևաբար Գայան առանձնացրեց սեզոնային բոլոր այն թրենդերը, որոնք առավել կիրառելի են: Գույներից նախապատվությունը պետք է տալ դասական կապույտին, որը համարվում է տարվա նորաձև գույնը, կարմիրին, նարնջագույնին, ինչպես նաև նյուդ գույներին և շագանակագույնին. «Կերպարներ ստեղծելիս կարելի է համադրել կարմիրը նարնջագույնի և վարդագույնի հետ, կապույտը նյուդ երանգների և շագանակագույնի հետ, ինչպես նաև ամբողջական կապույտ ջինսե տարբերակներ»:  Կենդանական պրինտերը, որոնք նորաձև էին նախորդ սեզոններին, այս սեզոնին ևս կպահպանեն իրենց թրենդայնությունը: Ծաղկավոր պրինտերի ընտրության հարցում կարելի է բավականին համարձակ լինել, իսկ վանդակավոր պրինտը կմնա նորաձև սև և սպիտակ տարբերակներով: «Աքսեսուարների թրենդերից նախապատվությունս տալիս եմ շարֆերի տարբերակներին, որոնք կարելի է կրել, որպես գլխաշարֆեր` համադրելով գլխարկների հետ, ինչպես նաև գոտիները կամ մազերը հարդարելու տարբերակներով: Ակնոցների կատվանման և թափանցիկ տարբերակներին,  ականջօղերի միմյանց ոչ միանման դիզայններին, պայուսակների միանգամից մի քանի չափսերի միարժամանակյա օգտագործման տարբերակներին»:

Բլից հարցեր

-Ձեր ոճը երեք բառով 
-Հարմարավետ, գեղեցիկ և տարբերվող 

-Ձեր հեշթեգը
-#styledbygaia

-Քա՞նի րոպե է ձեզանից պահանջվում տանից դուրս գալու համար
 -Հինգ րոպե հագուստս ընտրելու համար, հինգից տասը րոպե վարսահարդարման վրա և քառասուն րոպե դիմահարդարման վրա (ծիծաղում է)

-Նորաձևության մասին ամենակարևոր գաղտնիքը որին տիրապետում եք 
-Սերը

-Ձեր երազանքների զգեստը
-Իմ ամեն օրը տոն է, հետևաբար իմ ամեն օրվա զգեստը, իմ երազանքների զգեստն է (ծիծաղում է)

   Լուսանկարները` Davacobs

Մեկնաբանություն


Նմանատիպ