• flat Դժգոհել

Էլեգանտությունն ու կանացիությունը կրկին նորաձև. Saint Laurent-ը փայլեց Փարիզի նորաձևության շաբաթին

Էլեգանտությունն ու կանացիությունը կրկին նորաձև. Saint Laurent-ը փայլեց Փարիզի նորաձևության շաբաթին

Էլեգանտությունն ու կանացիությունը կրկին նորաձև է: Saint Laurent FW 2020 Փարիզի նորաձևության շաբաթում ապացուցեց, որ նախորդ սեզոնների օվերսայզ կերպարները պետք է փոխարինվեն կանացի կերպարներով: Կիպ տաբատներ, շրջազգեստներ, կիսաշրջազգետներր, պիջակներ և բլեյզերներ, որոնք նախորդ սեզոնին բոլորն առաջարկում էին կրել լայն տարբերակներով, ապա Saint Laurent-ն առաջարկում է նախապատվությունը տալ դասական տարբերակներին: Ցուցադրությունից հետո բրենդն ուղղակի բում առաջացրեց բոլոր նրանց մոտ, ովքեր, թեկուզ մի փոքր, հետաքրքրված էին նորաձևությամբ: Ոճաբաններ, դիզայներներ և ուղղակի նորաձև մարդիկ, ովքեր միայն իրենց հիացական վերաբերմունքն էին արտահայտում: 
Վանդակավոր պրինտ` գրեթե բոլոր տաք գույներով, շագանակագույնի էլեգանտ երանգներ, կապույտը, կարմիրը, մանուշակագույնը, վառ վարդագույնը, կանաչը, սպիտակը... և այսպես անվերջ կարող եմ թվարկել գույների այն բազմազանությունը, որը կար Saint Laurent-ի այս ցուցադրությանը: Իզուր չէր, որ Prada-ն նորաձևության շաբաթի ցուցադրությանն ընտրել էր. « Դուք կարող եք միայնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի», իսկ ցուցադրությանը ստեղծել կերպարներ, որոնք ամբողջապես ամփոփում էին խորագիրը: Հագուստներ, որոնք հիշեցնում էին տղամարդկանց զգեստապահարանը, սակայն դետալային փոփոխություններ, որոնց դարձնում էին կանացի և էլեգանտ: 
 Լուսանկարներ Saint Laurent-ի FW 2020 Փարիզի նորաձևության ցուցադրության հավաքածուից

Մեկնաբանություն


Նմանատիպ