• flat Դժգոհել

«Իմ հաճախորդը 2020 թվականի աղջիկն է, ով ինքնավստահ է, մեծ ապագայով, հաջողակ, սիրում է կյանքը և ամենակարևորը չի վախենում ցույց տալ իր գեղեցկությունը». դիզայներ Մանուկ Ալեքսանյանը սպասվող նոր ցուցադրության և մասնագիտական հաջողությունների մասին

«Իմ հաճախորդը 2020 թվականի աղջիկն է, ով ինքնավստահ է, մեծ ապագայով, հաջողակ, սիրում է կյանքը և ամենակարևորը չի վախենում ցույց տալ իր գեղեցկությունը». դիզայներ Մանուկ Ալեքսանյանը սպասվող նոր ցուցադրության և մասնագիտական հաջողությունների մասին

Մարտի 20-ին`ժամը 20:00-ին, Ալեքսանդր հյուրանոցում կկայանա Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ցուցադրությունը, որն ամբողջությամբ ստեղծել է Խորհրադային Ռուսաստանի թեմատիկայով: Վինտաժային հավաքածուի նմանօրինակ մտահաղացումն առաջացել է Խորհրդային Ռուսաստանի առաջին տիեզերանավի պատմությանը ծանոթանալիս.« Երբ ուսումնասիրում էի առաջին տիեզերանավի` Բուռանի պատմությունը, հասկանում էի, թե մարդիկ որքան ոգեշնչված են եղել դրանով և ինքս էլ ոգեշնչվեցի: Գարուն-ամառ հավաքածուս իր գույներով, ոճով, պատկերներով և ինքնադրսևորմամբ ամբողջապես Խորհրդային Ռուսաստանի շնչով է »: Նոր հավաքածուի ցուցադրությունը դիզայների առաջին փորձը չէ: Նա արդեն հասցրել է մի քանի անգամ ևս ներկայացնել իր հյուրերին: 


Հաջողությունները, ինչեպ բոլոր բնագավառներում,այնպես էլ այստեղ, հեշտ չի տրվել դիզայներին: Աշխատանքի հանդեպ սերը և ամենադժվար պահերին պայքարելը շատ կարևոր են եղել. «Պետք է յուրաքանչյուր դիզայներ ինքնակրթությամբ զբաղվի, պետք է հպարտությունը և գոռոզությունը մի կողմ դնի: Պետք է պարբերաբար ուսումնասիրի ամսագրեր: Ես, հնարավոր է, երկու օր մնամ տանը, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրեմ նորաձևության շաբաթները »: 
Առաջին պատվերը որքան անսպասել է եղել Մանուկի դիզայներական գործունեության ճանապարհին, այնքան էլ ճակատագրական.«Երբ աշխատում էի Դյութի Ֆրի-ում , իմ գործընկերներից մեկը ինձ խնդրեց զգեստ նկարել իր համար: Այն կարվեց մոտավորապես մեկ շաբաթում: Դրանից հետո իր ընկերուհիները պատվիրեցին և այդպես սկսեցի դիզայներական գործունեությունս»: Դիզայների խոսքով  իր ստեղծած հագուստները ոչ թե դեպրեսիվ, այլ ինքնավստահ, իրեն գնահատող և սեքսուալ կանանց համար են. «Իմ հաճախորդը 2020 թվականի աղջիկն է, ով ինքնավստահ է, մեծ ապագայով, հաջողակ, սիրում է կյանքը և ամենակարևորը չի վախենում ցույց տալ իր գեղեցկությունը»: 


 Հավաքածուի կամ նոր պարկերների ստեղծմանը դիզայներին օգնում է լավ երաժշտությունը.«Ես ոգեշնչվում եմ երաժշտությունից: Օրինակ 2016թ.-ի աշուն-ձմեռ հավաքածուի ժամանակ, չնայած նրան, որ նկարել էի ողջ հավաքածուն, այնուամենայնիվ Վրաստանի ակումբներից մեկում հնչող տեխնո (էլեկտրոնային) երաժշտությունն այնքան էր ինձ ոգևորել, որ նկարեցի լրիվ նոր հավաքածու, ավելի ժամանակակից: Հենց դա էլ ներկայացրի ցուցադրությանս»: Հուդդիների նկարազարդումները և գույների, երկրաչափական պատկերների մտահաղացումները ևս առաջացել են երաժշտության ներքո:

Հուդդիների պատկերների մասին խոսելիս, Մանուկը խոստովանեց, որ ամենահիշարժանը եղել է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ ուշադրության և լավ արձագանքի արժանանալը.«Հուդդիները նկարազարդված են կնոջ դիմապատկերով: Պատկերը նկարել եմ Առնի Ռոկի «Ղափամա» երգացանկը լսելիս: Գույներն էլ հայկական դրոշի երանգներով են: Քիմն այնքան էր այն հավանել, որ հրապարակում էր կատարել իր ինստագրամյան էջում»: Դիզայների աշխատանքներից ամենապահանջվածներից են նաև փոքրիկ պայուսակները, որոնց կողքով դիզայները չի կարողացել անտարբեր անցնել, քանի որ ցանկացել է ստեղծել նմանատիպ պայուսակների հայկական տարբերակները.«Ես տեսնում էի, որ փոքրիկ պայուսակները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Այդպես որոշեցի նկարել «Մինի բեգերի» իմ պատկերացրած տարբերակները, որոնք ոչ միայն կլինեին հասանելի, այլև կունենային նոր դիզայն և պատկերներ»:

Բլից հարցեր

-Ամենակարևոր գաղտնիքը ձեր ոլորտի մասին, որին տիրապետում եք
-Հաճախորդների հետ անմիջականությունը

-Ձեր աշխատանքը երեք բառով
- Երջանկացնող, սիրելի և եկամտաբեր 

-Առաջինը, ինչը նկատում եք ձեր հաճախորդների մոտ
-Կազմվածքը

-Ամենալավ կարծիքը, որը լսել եք ձեր աշխատանքներից որևէ մեկի մասին
-Ծնողներիս կողմից ցանկացած գովեստի խոսք, քանի որ իրենց կարծիքը շատ կարևոր է ինձ համար

-Ձեր հեշթեգը
-#Bornbeautifulinmarch

Լուսանկարները` M’Time studio

Մեկնաբանություն


Նմանատիպ