• flat Դժգոհել

Ալավերդու ոստիկանները մարտի լույս 6-ի գիշերը 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

Ալավերդու ոստիկանները մարտի լույս 6-ի գիշերը 10 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։ Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝  փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ