• flat Դժգոհել

Մուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ երեք անձ ձերբակալվել է

Մուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ երեք անձ ձերբակալվել է

Փետրվարի 15-ին Գյումրիի Կամոյի փողոցի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր  տվել, որ նույն օրը, ժամը 1-ից 11-ը, անհայտ անձինք օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել են մուտքի դռան փականը, տնից գողացել ոսկյա շղթա, փող ու հեռուստացույց` պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Սպիտակի բաժնի ծառայողները, և հաղորդումից օրեր անց համագործակցությունը դրական արդյունք տվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Գյումրիի Մանուշյան փողոցում և Անտառավան թաղամասում բնակվող երկու տղամարդ` Պարոնյան փողոցում հաշվառված մի երիտասարդի հետ: Մարտի 3-ին կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել  է: Հանգամանքները պարզվում են: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ