• flat Դժգոհել

Արարատի քրեական հետախույզները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին ու գողոնը

Արարատի քրեական հետախույզները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին ու գողոնը

Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փոքր Վեդի գյուղում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից գողացել են ձայնարկիչը, վարորդի բջջայինն ու այլ իրեր։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արարատի ոստիկանները ձեռնարկեցին հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մեքենայից գողություն արած անձը տեղացի չէ։ Քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 29-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 5-ին հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև մեքենայից գողացված հեռախոսը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու նախաքննությունը շարունակվում են։ 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ