• flat Դժգոհել

Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

Կարծում եմ, սպանված կինն անպաշտպան է եղել, ինչից էլ օգտվել է ոճրագործը, ով դաժանորեն ծեծել է նաեւ երեխային: Սա սովորական երեւույթ չէ.մարդասպանը խոստովանել է մեղքը, իմ կարծիքով, անզգուշությամբ էլ չի սպանել, այլ դիտավորությամբ:
Մտածում եմ, գուցե տականքն օգտվել է կնոջ սոցիալական վատ վիճակից եւ քանի որ նա մի քանի անգամ դատված է եղել ու այդպիսի «մարդը», չպետք է որ ունենար նորմալ հասարակական վարք, ապա կինը որեւէ կապ չպետք է ունենար նմանի հետ, ով կարող էր փորձանք դառնալ նաեւ իր երեխայի համար եւ դարձավ:
Ես որպես իգական սեռի ներկայացուցիչ իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում տեղի ունեցածի կապակցությամբ, պահանջում ցմահ դատապարտել ոճրագործին եւ եթե Գյումրիում բողոքի ակցիա կազմակերպվի, մասսայական, ցանկալի է Շիրակի մարզպետարանի, քաղաքապետարանի՝ ընտանիքներում բռնության դրսեւորման հարցերով զբաղվող աշխատակիցներն էլ միանան:
Լրագրող, բժիշկ, գիտնական, արհեստավոր.բոլոր ոլորտների ներկայացուցիչները պետք է միանան բողոքի ակցիային:
Այս օրերին այդքան քննարկվող բարոյականության մասին ամեն մեկն իր պատկերացումներն ունի:
Գուցե ոմանք չեն ընդունել սպանված կնոջ զուգընկեր ունենալու փաստը, գտնելով, որ կարող էր օրինական կարգով ամուսնանալ:
Սակայն մի հանգամանք կա.այն անձինք, ովքեր կնոջ սպանությունից հետո էլ դեռ շարունակում են անպատվել նրան, պարզապես ուզում եմ ասել, որ դուք սուրբ չեք եւ հաճախ բարոյականություն քարոզողները կիլոմետրերով հեռու են լինում այդ հասկացությունից, իսկ սպանված մարդու հետեւից բամբասելն ամենամեծ անբարոյականությունն է:
Հասկացե´ք, որ սպանված մարդը չի կարող ձեզ պատասխանել:
Գոնե մի քիչ մարդ եղեք, երեխայի ծանր վիճակն հաշվի առեք, փակե´ք ձեր բերանները:
ՀԳՀարցն իհարկե իրավական դաշտում է գտնվում, սակայն հասարակության ակտիվությունից էլ է կախված՝ մարդասպանին քանի տարով կդատեն:
Որպես ընտանեկան բռնության դեմ արտահայտվող անձ, հավատարիմ իմ սկզբունքներին, մաղթում եմ, որ սա բանտում նեխվի, տարոսը լինի համանման ոճրագործներին:

 

Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ Կարծում եմ, սպանված կինն անպաշտպան է եղել, ինչից էլ օգտվել է ոճրագործը,...

Posted by Анаит Симонян on Friday, March 6, 2020

Լուսանկարի հղումը

Մեկնաբանություն


Նմանատիպ