Թոմաս Տուխել. «Նրա մասնակցությունը հանդիպմանը կորոշվի վաղը»
Թոմաս Տուխել. «Նրա մասնակցությունը հանդիպմանը կորոշվի վաղը»Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին:
-Մբապեյի մոտ անգինա է: Կտեսնենք, արդյոք կարող է մարզվել մեզ հետ երեկոյան, թե ոչ: Նա բացակայում է արդեն 2 օր: Նրա մասնակցությունը հանդիպմանը կորոշվի վաղն առավոտյան:
Բացի Անդեր Էրերայից, մնացած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ կլինեն մրցավեճին,- նշել է գերմանացի մասնագետը:
Հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Առաջին խաղում Տուխելի սաները զիջել էին «Բորուսիային» 1:2 հաշվով:
Մեկնաբանություն