• flat Դժգոհել

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» և «Նոան» նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» և «Նոան» նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին

Այսօր կայացան Հայաստանի գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:

«Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Գանձասար-Կապանին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0: Գոլի հեղինակ  դարձավ Ուգոչուկվու Լուիս Օգանան:

 

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Նոան» հյուրընկալվելիս նույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ: Գոլն իր ակտիվում գրանցեց հյուրերի պաշտպան Ալան Տատաևը:

Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 22-ին:

Մեկնաբանություն


Նմանատիպ