• flat Դժգոհել

Շիրակի մարզի դատախազը՝ մարդասպանին պաշտպանո՞ղ

Շիրակի մարզի դատախազը՝ մարդասպանին պաշտպանո՞ղ

Օրեր առաջ Գյումրիում արձանագրված սարսափազդու դեպքը, երբ 28-ամյա նախկինում դատված «մարդ» կոչվածը ծեծելով սպանել էր իր 43-ամյա ընկերուհուն և մահվան դուռն էր հասցրել վերջինիս 13-ամյա դստերը, նոր սկանդալի կիզակետում է հայտնվում...
Ըստ ԶԼՄ-ների (https://www.aravot.am/2020/03/05/1098195/… ) Շիրակի մարզի դատախազությունը ճիվաղ մարդասպանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ-ի 112 -րդ հոդվածի 1-ին և 14-րդ կետերով...
Զավեշտալին այս ամենում այն է, որ իրավապահները գտնում են, որ մարդասպանը «անզգուշությամբ է առաջացրել տուժողի մահը», որը պատժվում է 5-10 տարի ժամկետով... Սա ճիվաղ-մարդասպանի նկատմամբ բացահայտ հովանավորչությու՞ն է...Հետաքրքիր է, ո՞վ է դատախազին ասել, որ տականքն անզգուշությամբ է սպանել այդ կնոջը, երբ գլխավոր վկաներից մեկը՝ մահացածի 13-ամյա դուստրը չի կարող ցուցմունք տալ և բացահայտել իրողությունը…Ստացվում է՝ դատախազությունը մեղադրանք առաջադրելիս հաշվի է առել միայն հանցագործի տեսակետը՞...
Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե տուժողը անզգուշության արդյունքում մահանար, ապա ինչո՞ւ էր այդ ամենի մեղավորը նաև դաժանաբար ծեծում նաև մահացածի երեխային...Ու չի բացառվում, որ նպատակ է ունեցել նաև երեխային սպանել... Ընդհանրապես, այս մարդասպանության մեղավորը՝ իրավապահներն են, որոնք, ըստ Գյումրիում տարածված լուրերի, տարբեր հանցագործությունների համար կասկածված և 6 անգամ ձերբակալված և մի քանի անգամ դատապարտված հանցագործին մշտապես մեղմ են վերաբերվել, որի արդյունքում էլ վերջինս այնքան է լկտիացել, որ արդեն մարդ է սպանում ու կրկին արժանանում իրավապահների  «շատ մեղմ» վերաբերմունքին...
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը բավականին հմտացած է հովանավորչության մեջ...Ժամանակին նա մեծ հաճույքով հովանավորում և կոծկում էր ՇՊՀ նախկին ռեկտոր և ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանի հանցագործությունները և անօրինականությունները ու այդ ամենը «գլխեռադ» անելու նպատակով` գործը վերջնական հանձնեց ՀՔԾ-ին...Իսկ հիմա էլ պարոն Գաբրիելյանը լծված է գործող իշխանությունների դրածոների հանցանքները կոծկելու և քննությունները երկարաձգելու անպատվաբեր գործին...ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից գործած հանցագործությունը, երբ վերջինս, չկատարելով իր դասախոսական պարտականությունները, կեղծել է պաշտոնական փաստաթղթերը և վարձատրվել է չկատարած աշխատանքի համար արդեն 9 ամսից ավելի քննվում է և, ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների, Կարեն Գաբրիելյանը միտումնավոր փոխում է քննիչին՝ գործի քննությունը երկարաձգելու և այն ծածկադմփոցի անելու նպատակով...Իսկ հիմա էլ պարզվում է, որ պարոն Գաբրիելյանը շատ մեղմ է վերաբերվում ճիվաղ մարդասպաններին՝ հանցագործին առաջադրելով շատ թեթև մեղադրանք...
Հ.Գ.Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ մեծ աղմուկ էին բարձրացրել ճիվաղի կողմից այդ կնոջը ծեծելով սպանելու և նրա անչափահաս դստերը մահվան շեմին հասցնելու ժամանակ...Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում նրանք դատախազության կողմից տականք-մարդասպանին այսպիսի «մեղմ» մեղադրանք առաջադրելու համար...

Գրառումը քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարի հղումը

Մեկնաբանություն


Նմանատիպ